Անցնել բովանդակությանը

Ռուստամջոն Նորովը ազատ արձակվելուց առաջ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 2021
ՏԱՋԻԿՍՏԱՆ

Եղբայր Ռուստամջոն Նորովը գովեստի խոսքերի է արժանացել բանտում իր լավ պահվածքի համար

Եղբայր Ռուստամջոն Նորովը գովեստի խոսքերի է արժանացել բանտում իր լավ պահվածքի համար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Տաջիկստանում բնակվող 22-ամյա եղբայր Ռուստամջոն Նորովը համաներման շնորհիվ 2021 թ. սեպտեմբերի 21-ին ազատ արձակվեց։ Նա ընդհանուր առմամբ 3 ամիս անցկացրեց նախնական կալանքի տակ, հետո՝ 2021 թ. մայիսի 10-ին, տեղափոխվեց Յաբան քաղաքի ուղղիչ աշխատանքային գաղութ, որտեղ պետք է անցկացներ իր երեքուկես տարվա ազատազրկումը։ Թե՛ նախնական կալանքի, թե՛ դատավարության և թե՛ գաղութում գտնվելու ընթացքում բոլորին տպավորել էին նրա լավ պահվածքը և ազնվությունը։

Օրինակ՝ դատավարության ընթացքում մի գնդապետ մոտեցավ Ռուստամջոնին, որպեսզի սեղմի նրա ձեռքը։ Գնդապետն ասաց, որ հարգում է նրան քաջության և հաստատակամության համար։ Նաև ավելացրեց. «Բոլոր հավատացյալները պետք է քեզ պես լինեն.... Պատկերացրու՝ տարիներ հետո, երբ Տաջիկստանում այլընտրանքային ծառայության մասին օրենք ստեղծվի, դու կլինես այն մարդկանց շարքում, որոնք զոհողությունների են գնացել քաղաքացիների այս իրավունքի պաշտպանության համար»։

Կալանավայրում գտնվելու ժամանակ Ռուստամջոնը շարունակում էր վկայություն տալ ուրիշներին։ Իր լավ պահվածքի համար բանտի աշխատակազմը հրավիրեց նրան ներկա գտնվելու Եվրոպական միության կողմից կազմակերպված մի դասընթացի, որի նպատակն էր օգնել կալանավորներին ազատ արձակվելուց հետո աշխատանք գտնել։ Դասընթացի ավարտից հետո նրան շնորհեցին դիպլոմ և իր աշխատասիրության համար՝ գովասանագիր։ Ռուստամջոնն ասում է՝ բոլորը հասկանում էին, որ իր օրինակելի պահվածքի պատճառը աստվածաշնչյան սկզբունքներով ապրելն է։

Երբ Ռուստամջոնը դեռ կալանավայրում էր, վստահ չէր՝ համաներումը իր վրա կազդի, թե ոչ։ Սակայն մյուս բանտարկյալները, տեսնելով Ռուստամջոնի գերազանց պահվածքը, վստահ էին, որ նա ազատ կարձակվի։ Շատ բանտապահներ անգամ հորդորում էին նրան չանհանգստանալ։

Մեր երիտասարդ և նվիրված հավատակիցները, իրենց չեզոքության համար բանտարկվելով և անարատությունը ամուր պահելով, փառք ու պատիվ են բերում Եհովա Աստծուն, բացի այդ՝ հետևում են Հիսուսի պատվերին. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև» (Մատթեոս 5։16