Անցնել բովանդակությանը

ՄԱՐՏԻ 19, 2021
ՏԱՋԻԿՍՏԱՆ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն կոչ է անում միջոցներ ձեռնարկել հօգուտ Շամիլ Խակիմովի

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն կոչ է անում միջոցներ ձեռնարկել հօգուտ Շամիլ Խակիմովի

2021 թ. մարտի 19-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը կոչ արեց, որ Տաջիկստանը անհապաղ քայլեր ձեռնարկի 70-ամյա Շամիլ Խակիմովի առողջության պահպանման ուղղությամբ։ Մեր վատառողջ եղբայրը 2019 թ. փետրվարից ազատազրկված է իր հավատը խաղաղ կերպով դավանելու համար։ Մարդու իրավունքների հանձնաժողովը հորդորել է Տաջիկստանի իշխանություններին տեղափոխել եղբայր Խակիմովին մասնագիտացված բուժհաստատություն, նրան ազատ արձակել ու փոխել խափանման միջոցը, մինչ նրա գործը քննվում է Մարդու իրավունքների հանձնաժողովում։