Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2022
ՏԱՋԻԿՍՏԱՆ

ՄԱԿ-ի կոմիտե. Տաջիկստանում ոտնահարել են Թիերի Ամեձրոյի իրավունքները

ՄԱԿ-ի կոմիտե. Տաջիկստանում ոտնահարել են Թիերի Ամեձրոյի իրավունքները

2021 թ. դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն վճռեց, որ Տաջիկստանը խախտել է եղբայր Թիերի Ամեձրոյի իրավունքները՝ ձերբակալելով և արտաքսելով նրան Ղազախստան։

Կոմիտեն վճռեց, որ ձերբակալությունը «կամայական» էր և խախտում էր ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը: Կոմիտեն նաև նշեց, որ եթե Թիերին ցանկանա վերադառնալ Տաջիկստան, ապա կառավարությունը իրավունք չունի խոչընդոտել նրան: Տաջիկստանի պաշտոնյաներն այժմ «պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ապագայում կանխեն նմանատիպ խախտումները»։

Տաջիկստանի իշխանությունները 2018 թ. հոկտեմբերի 4-ին ներխուժեցին այն տուն, որտեղ Եհովայի վկաները հանդիպում էին անցկացնում: Նրանք ձերբակալեցին եղբայր Թիերիին և հարցաքննեցին նրան Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի գլխավոր գրասենյակում։ 2018 թ. հոկտեմբերի 16-ին դատավորը Թիերիին մեղադրեց ապօրինի ներգաղթելու մեջ։ Եղբայր Թիերին Ռուսաստանի քաղաքացի է։ Նա աշխատում էր Տաջիկստանում։

Դատավորը տուգանք նշանակեց նրա նկատմամբ և արտաքսեց երկրից։

Եղբայր Թիերին ասում է. «Հուսով եմ, որ ՄԱԿ-ի կոմիտեի որոշումը ինչ-որ կերպ կնպաստի Տաջիկստանում կրոնի ազատությանը, և մեր եղբայրները կկարողանան հանգիստ երկրպագել Եհովային»։

Ներկայումս Տաջիկստանում հավատի համար ազատազրկված է մեկ եղբայր։

Վստահ ենք, որ Եհովան խաղաղություն կտա մեր հավատակիցներին, ովքեր փորձություններ են դիմագրավում (Եսայիա 26։3