Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 7, 2021
ՏԱՋԻԿՍՏԱՆ

Տաջիկստանի՝ զինվորական գործերով դատարանը Ռուստամջոն Նորովին դատապարտեց երեքուկես տարվա ազատազրկման

Տաջիկստանի՝ զինվորական գործերով դատարանը Ռուստամջոն Նորովին դատապարտեց երեքուկես տարվա ազատազրկման

2021 թ. հունվարի 7-ին Տաջիկստանի զինվորական գործերով դատարանը եղբայր Ռուստամջոն Նորովին համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար դատապարտեց երեքուկես տարվա ազատազրկման։

Վճիռը հայտարարելուց առաջ դատարանը եղբայր Ռուստամջոնին վերջին խոսքի հնարավորություն տվեց։ Նա, Աստվածաշնչից համարներ մեջբերելով, քաջաբար բացատրեց, թե ինչու է հրաժարվում զինվորական ծառայությունից։ Նաև խոսեց այն մասին, թե ինչն է իրեն օգնել հավատարիմ մնալ Աստծուն։

Եղբայրը մեջբերեց Փիլիպպեցիներ 4։13-ը՝ «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ», և ասաց. «Այս ամբողջ ընթացքում ես զգացել եմ, որ իմ Աստված Եհովան ինձ հետ է եղել և ուժ է տվել, որ չհանձնվեմ ու չհուսալքվեմ, այլ լինեմ ուրախ և շարունակեմ ժպտալ։ Ես շատ երախտապարտ եմ Եհովային դրա համար և հպարտ եմ, որ նրա Վկաներից մեկն եմ»։