ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 2019
ՏԱՋԻԿՍՏԱՆ
Տաջիկստանի իշխանությունները 68-ամյա եղբայր Շամիլ Խակիմովին անարդարացիորեն դատապարտել են յոթուկես տարվա ազատազրկման
2019 թ. սեպտեմբերի 10-ին Խոջենտի (Տաջիկստան) քաղաքային դատարանը եղբայր Շամիլ Խակիմովին դատապարտեց յոթուկես տարվա ազատազրկման պարզապես իր հավատալիքները ուրիշներին պատմելու համար։ Եհովայի վկաները բողոքարկում են այդ գործով դատավճիռը։
Եղբայր Խակիմովի դժվարությունները սկսվեցին 2019 թ. սկզբին։ Փետրվարի 26-ին իշխանությունները ձերբակալեցին 68-ամյա Շամիլին՝ մեղադրելով նրան «կրոնական ատելություն հրահրելու» մեջ։ Դրանից հետո դատարանը նախնական կալանքի վերցրեց նրան, որի ժամկետը երկարաձգվեց մինչև վեց ամիս։ Բացի նրանից, որ եղբայր Խակիմովը անարդարացիորեն դատապարտվել է, նա նաև արյան բարձր ճնշում ունի ու դեռևս լիովին չի ապաքինվել վիրահատությունից հետո։
2017 թ.-ից ի վեր, երբ 18-ամյա Դանիիլ Իսլամովը վեց ամիս ժամկետով ազատազրկվեց զինվորական համազգեստ չկրելու համար, սա առաջին անգամ է, որ Տաջիկստանում Եհովայի վկա է կալանավորվում։ Այժմ Տաջիկստանը այն հինգ երկրներից մեկն է, որտեղ ազատազրկված է առնվազն մեկ Եհովայի վկա։ Մյուս երկրներն են Էրիթրեան, Թուրքմենստանը, Ռուսաստանն ու Սինգապուրը։
Մենք աղոթում ենք, որ Եհովան շարունակի եղբայր Խակիմովին տալ այն ամենը, ինչի կարիքը նա ունի, որպեսզի տոկունությամբ կրի այս փորձությունը (Հռոմեացիներ 15։5)։