ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 2021
ՏԱՋԻԿՍՏԱՆ
Տաջիկստանում եղբայր Ռուստամջոն Նորովը ազատ արձակվեց բանտից
2021 թ. սեպտեմբերի 21-ին եղբայր Ռուստամջոն Նորովը ազատ արձակվեց Տաջիկստանի Յաբան քաղաքի ուղղիչ աշխատանքային գաղութից։ Նա կալանավորված էր 2020 թ. հոկտեմբերից համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Եղբայր Նորովը դատապարտվել էր երեքուկես տարվա ազատազրկման, սակայն համաներման շնորհիվ ավելի շուտ ազատ արձակվեց։