Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 2019
ՏՈԳՈ

Մեծ ջրհեղեղ՝ Տոգոյում

Մեծ ջրհեղեղ՝ Տոգոյում

2019 թ.-ին Տոգոյում անձրևային սեզոնի ընթացքում տեղացած տևական տեղատարափ անձրևները հեղեղել են Լոմեի արվարձանները։ Այս աղետից տուժել են յոթ ժողովներում ծառայող 257 քարոզիչներ։ Մասնաճյուղը միջոցներ է ձեռնարկում նրանց հոգ տանելու համար։

Աղետից տուժած որոշ տարածքներում ջրի մակարդակը շենքերում բարձրացել է մինչև մեկ մետր (3 ֆուտ 3 դյույմ), ինչի պատճառով մեր հավատակիցներից 51-ը ստիպված են եղել լքել իրենց տները։ Հարակից տարածքներում ապրող քարոզիչները մեծ սիրով հյուրընկալել են նրանց և հոգ տարել նրանց մասին։

Հոսող կեղտաջրերի պատճառով աղտոտվել է խմելու ջուրը։ Բենինի մասնաճյուղի կոմիտեն, որը Տոգոյում վերահսկում է քարոզչական գործը, շրջանային վերակացուների և տեղի ժողովներում ծառայող երեցների օգնությամբ կազմակերպել է առաջին անհրաժեշտության իրերի, այդ թվում՝ ջուրը ֆիլտրող նյութերի, ախտահանող լուծույթների և ժավելի սպիրտի մատակարարումը։

Մենք աղոթում ենք, որ Եհովան օրհնի Տոգոյում բնակվող մեր եղբայրներին, որոնք անձնուրաց սեր են դրսևորում միմյանց հանդեպ (Հովհաննես 13:34, 35