Անցնել բովանդակությանը

Տոնգայի մոտակայքում՝ օվկիանոսի ընդերքում, ժայթքեց հրաբուխ, որի արտանետած մոխիրը ծածկեց ողջ կղզեխումբը, իսկ ցունամին մեծ ավերածությունների պատճառ դարձավ

ՀՈՒՆՎԱՐԻ 26, 2022
ՏՈՆԳԱ

Հրաբուխն ու ցունամին ավերածություններ են պատճառել Տոնգայում

Հրաբուխն ու ցունամին ավերածություններ են պատճառել Տոնգայում

2022 թ. հունվարի 15-ին Խաղաղ օվկիանոսի ընդերքում ժայթքեց հրաբուխ, որին հաջորդած ավերիչ ցունամին հարվածեց Տոնգա կղզիներին։ Հրաբխի հետևանքները զգացվել են նաև Հարավային Ամերիկայում և Ճապոնիայում։ Հրաբխի մոխիրն ու ջրհեղեղը մեծ վնասներ են հասցրել Տոնգային։ Հեռահաղորդակցությունը շատ վայրերում ընդհատվել էր։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Մեր եղբայրներից և քույրերից ոչ ոք չի տուժել։

Օգնություն աղետից տուժածներին

  • Կազմվել է աղետից տուժածներին օգնելու կոմիտե։

  • Եղբայրներն օգնում են մաքրել տանիքներին նստած հրաբխի մոխիրը, որպեսզի այն չաղտոտի խմելու ջրի ցիստեռները, որոնք միացված են տանիքին։

  • Օգնություն տրամադրելու գործի ընթացքում բոլորը հետևում են COVID-19 համավարակից պաշտպանվելու կանոններին։

Այս դեպքից հետո եղբայրներն արագ վերականգնեցին իրենց հոգևոր գրաֆիկը և կանոնավոր անցկացնում են ժողովի հանդիպումները։ Մենք վստահ ենք, որ Եհովան կօգնի ու կմխիթարի աղետի գոտում ապրող մեր բոլոր հավատակիցներին (Սաղմոս 86։17