Անցնել բովանդակությանը

«Դյուսիթ» հյուրանոցային համալիրը (Նայրոբի, Քենիա), որտեղ կատարվել էր հարձակումը

ՀՈՒՆՎԱՐԻ 25, 2019
ՔԵՆԻԱ

Հարձակում Քենիայի հյուրանոցային համալիրի վրա

Հարձակում Քենիայի հյուրանոցային համալիրի վրա

2019 թ. հունվարի 15-ին Նայրոբիում (Քենիա) հյուրանոցային և գրասենյակային համալիրի վրա կատարված հարձակման հետևանքով սպանվել է առնվազն 21 մարդ։

Քենիայի մասնաճյուղը տեղեկացնում է, որ քարոզիչներից ոչ ոք չի զոհվել և չի վիրավորվել այդ ահաբեկչության հետևանքով, որը տեղի է ունեցել մասնաճյուղից մոտ յոթ կիլոմետր (չորս մղոն) հեռավորության վրա։ Հարձակման թիրախ դարձած «Դյուսիթ» հյուրանոցային համալիրում աշխատում են տասից ավելի եղբայրներ ու քույրեր։ Այդ օրը նրանցից յոթը աշխատավայրում չեն եղել, մյուսները ապահով տարհանվել են։ Տարհանվածների թվում են մի եղբայր և մի քույր, որոնք պաշարման ընթացքում 12 ժամ թաքնված են մնացել։

Տեղի երեցները և շրջանային վերակացուները հոգևոր աջակցություն են ցույց տալիս այդ ողբերգության պատճառով տուժած քարոզիչներին։ Մենք աղոթում ենք, որ Եհովան շարունակի մխիթարել մեր եղբայրներին այս դժվարին ժամանակներում (2 Կորնթացիներ 1:3, 4