ՀՈՒՆԻՍԻ 7, 2022
ՔԵՆԻԱ
Քենիայի կառավարությունը դպրոցականների իրավունքները պաշտպանող հանձնարարական է տվել
Քենիայի կրթության նախարարությունը վերջերս՝ 2022 թ. մարտի 4-ին, ուսումնառուների կրոնական իրավունքները պաշտպանող հանձնարարական է տվել։ Տարիներ շարունակ Եհովայի վկա երեխաները խտրականության զոհ են եղել։ Հուսով ենք, որ այս հանձնարարականի կիրառմամբ կպաշտպանվեն նրանց իրավունքները։
2015 թ.-ից սկսած՝ Եհովայի վկաների 36 երեխաներ կրոնական բնույթի դպրոցական միջոցառումների չմասնակցելու պատճառով հեռացվել են դպրոցից։ Սխալ վերաբերմունքն ուղղելու նպատակով 2018 թ.-ին Եհովայի վկաների Նայրոբիի մասնաճյուղի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել կրթության ոլորտի պաշտոնյաների հետ, իսկ 2018 թ. հոկտեմբերի 23-ին հանդիպել են կրթության նախարար Ամինա Մոհամեդի հետ։
Կառավարության հանձնարարականը հաստատում է, որ Քենիայի որոշ «դպրոցների ադմինիստրատորներ և մենեջերներ.... անհիմն պատրվակներ բերելով՝ աշակերտներին հեռացնում են դպրոցներից»։ Այն սահմանում է, որ «մասնավորապես.... որոշ դպրոցներ խախտում են աշակերտների կրոնական իրավունքները և կրոնը որպես գործոն օգտագործելով՝ մերժում են աշակերտների ընդունելությունը կամ հեռացնում են դպրոցից»:
Քենիայի լրատվամիջոցները լայնորեն տեղեկացնում են, որ հանձնարարականը վերահաստատում է, որ «կրոնական իրավունքների խախտումը հակասում է տարբեր ազգերի օրենսդրություններին, տարածաշրջանային և միջազգային կոնվենցիաներին.... մասնավորապես՝ Քենիայի Սահմանադրությանը»։ Հետևաբար՝ Վկա երեխաներից և մյուսներից չի կարելի պահանջել «կատարել մի բան կամ մասնակցել միջոցառման, որը հակասում է իրենց կրոնին»։ Այն եզրափակվում է՝ պահանջելով բոլոր դպրոցների ղեկավարներից, որ կատարեն հանձնարարականը։
Նայրոբիում ապրող 17-ամյա քույր Քիմբերլի Նյանգաթը ասում է. «Իմ կրոնական դիրքորոշման պատճառով ծնողներիս ավելի քան հինգ անգամ կանչել են դպրոց։ Ես ուրախ եմ, որ այս հանձնարարականը թիկունք կկանգնի Աստվածաշնչի վրա հիմնված մեր համոզմունքներին»։
Մենք շնորհակալ ենք, որ ողջամիտ պաշտոնյաները տվել են այս հանձնարարականը, որը կօգնի Քենիայի մեր դպրոցականներին հաստատակամ մնալ իրենց կրոնական համոզմունքներում (1 Կորնթացիներ 15։58)։