Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 2019
ՔԵՆԻԱ

Քենիայում Եհովայի վկաները լույս են ընծայել լուո լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը»

Քենիայում Եհովայի վկաները լույս են ընծայել լուո լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը»

2019թ. օգոստոսի 30-ին Կիսումուում (Քենիա) տեղի ունեցած Եհովայի վկաների տարածաշրջանային համաժողովի ժամանակ հայտարարվեց լուո լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Այդ մասին համաժողովի առաջին օրը հայտարարեց Քենիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ռեմի Փրինգլը։ Հայտարարությունը ընդհանուր առմամբ լսեց 2481 մարդ, այդ թվում՝ նրանք, ովքեր ծրագիրը հեռարձակմամբ լսում էին երկու այլ վայրերում։

Թարգմանությունը տևել է մոտ երեք տարի։ Թարգմանիչներից մեկը ասում է. «Լուո լեզվով «Նոր աշխարհը թարգմանությունը» մեծ ազդեցություն կունենա մեր այն եղբայրների ու քույրերի վրա, ովքեր այդքան սպասում էին դրան։ Մեր ժողովներում ընտանիքների մեծ մասը հնարավորություն չունի ձեռք բերելու Աստվածաշունչ յուրաքանչյուր անդամի համար։ Ուստի մեծ օրհնություն է, որ ամեն մեկն իր անձնական օրինակը կունենա։ Իսկ թարգմանության մեջ գործածված ժամանակակից լեզուն անձնական և ընտանեկան ուսումնասիրության ժամանակ կօգնի ավելի ամրացնել հավատը»։

«Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» մասամբ կամ ամբողջությամբ թարգմանվել է 184 լեզուներով։ Դրանց թվում են 25 լեզուներով ամբողջությամբ վերանայված թարգմանությունները, որոնք հիմնված են 2013 թ. հրատարակության վրա։ Մենք վստահ ենք, որ այս հրատարակությունը կմղի մոտ 1800 լուո լեզվով խոսող քարոզիչներին շարունակելու մոտենալ Եհովային։ Այն նաև կօգնի նրանց արդյունավետորեն վկայություն տալու լուո լեզվով խոսող ավելի քան 5 միլիոն մարդկանց (Մատթեոս 24:14