Անցնել բովանդակությանը

Մեր եղբայրներին պատկանող 195 ավերված տներից մեկը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 2019
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

Բազմաթիվ երկրաշարժեր՝ Ֆիլիպինների հարավում

Բազմաթիվ երկրաշարժեր՝ Ֆիլիպինների հարավում

2019 թ. հոկտեմբերի 16-ից ի վեր Ֆիլիպինների հարավում մի քանի ուժգին երկրաշարժեր են տեղի ունեցել։ Այս աղետի հետևանքով զոհվել է 21, և վիրավորվել ավելի քան 400 հոգի։ 35 000-ից ավելի մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Այդ երկրաշարժերից առնվազն երեքի դեպքում գրանցվել է 6,0-ից բարձր մագնիտուդ։ Հետցնցումները շարունակվում են այդ տարածքում։ Մեր եղբայրներից ոչ ոք չի զոհվել, սակայն մեկ քույր չնչին մարմնական վնասվածքներ է ստացել։

Մեծ վնաս է պատճառվել չորս Թագավորության սրահների և մեր եղբայրներին պատկանող 195 տների։ 9 Թագավորության սրահ և 351 տուն մասամբ վնասվել են։ Մեր հավատակիցներից շատերը վրաններում են ապրում, քանի որ տներում մնալը վտանգավոր է։

Ֆիլիպինների մասնաճյուղը կազմավորել է աղետից տուժածների աջակցության երկու կոմիտե՝ կոորդինացնելու համար մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանքները։ Մասնաճյուղի վեց ներկայացուցիչ, այդ թվում՝ մասնաճյուղի կոմիտեի երեք անդամ այցելել են աղետի գոտի, որ Աստվածաշնչի միջոցով քաջալերեն տուժածներին։

Աղոթում ենք, որ Եհովան շարունակի օգնել այս երկրաշարժերից տուժած մեր եղբայրներին (Սաղմոս 70։5