ՀՈՒՆԻՍԻ 22, 2021
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
Եհովայի վկաները լույս են ընծայել «Նոր աշխարհ թարգմանությունը» բիկոլ լեզվով
2021 թ. հունիսի 20-ին լույս ընծայվեց «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» թվային տարբերակը բիկոլ լեզվով: Ֆիլիպինների մասնաճյուղի կոմիտեի անդամ Դենտոն Հոպկինսոնը ներկայացրեց Աստվածաշունչը վիրտուալ հատուկ հանդիպման ժամանակ, որին ներկա էին քարոզիչներ՝ 97 ժողովներից:
Ծրագրի ուշագրավ մասերը
Բիկոլ լեզվով խոսում են մոտ 5,8 միլիոն մարդիկ, որոնք հիմնականում ապրում են Ֆիլիպինների Ալբայ, Կամարինես Նորտե, Կամարինես Սուր, Կատանդուանես և Սորսոգեն նահանգներում։
Այն Ֆիլիպիններում տարածված լեզուներից հինգերորդն է։
Բիկոլախոս ժողովներում ծառայում են ավելի քան 5 800 քարոզիչներ։
Նախագծի վրա աշխատել է 2 խումբ 7,5 տարի։
Թարգմանիչներից մեկն ասում է. «Քանի որ բիկոլը շատ բարբառներ ունի, հատուկ ջանքեր են գործադրվել բիկոլախոս շրջանի մարդկանց հիմնական մասին հասկանալի բառեր օգտագործելու համար»:
Մեկ ուրիշն էլ ասում է. «Մենք վստահ ենք, որ այս մատչելի, ժամանակակից լեզվով թարգմանության շնորհիվ ընթերցողները հեշտությամբ կհասկանան Աստվածաշունչը»:
Ֆիլիպիններում «Նոր աշխարհ թարգմանության» ամբողջական վերանայված տարբերակները հասանելի են տեղի վեց այլ լեզուներով՝ սեբուաներեն, հիլիգայնոն, իլոկո, պանգասինան, տագալոգ և վարայ-վարայ։
Բիկոլախոս եղբայրների և քույրերի հետ մենք ուրախ ենք այս թողարկման համար: Վստահ ենք, որ այս Աստվածաշնչի շնորհիվ ավելի շատ մարդիկ կգովաբանեն Եհովային և «կապրեն հավիտյան» (Սաղմոս 22։26)։