ՕԳՈՍՏՈՍԻ 30, 2022
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
Տագալոգ լեզվով «Դիտարանը» 75 տարեկան է
2022 թ. սեպտեմբերի 1-ին լրանում է տագալոգ լեզվով «Դիտարան» ամսագրի լույսընծայման 75-րդ տարին։ Այդ ժամանակից ի վեր՝ ամսագրի տպաքանակը 600-ից հասել է 1,2 միլիոնի։
Բարի լուրը Ֆիլիպիններ է հասել 1908 թ.-ին: 1924 թ.-ից, երբ հիմնվեց մասնաճյուղը, քարոզչական գործունեությունը ավելի կազմակերպված իրականացվեց։ Հիմնականում անգլերեն հրատարակություններ էին օգտագործվում, բայց եղբայրները հասկացան, որ տագալոգ լեզվով գրականության կարիք կա։
1947 թ. հունիսի 14-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Էրլ Ստյուարտը, Վիկտոր Ուայթը և Լորենցո Ալպիչը՝ «Գաղաադ» դպրոցն ավարտած երեք միսիոներներ, եկան Ֆիլիպիններ։ Եղբայր Ստյուարտը նշանակվեց որպես մասնաճյուղի ծառայող և անմիջապես նախաձեռնեց, որ հմուտ եղբայրները սկսեն թարգմանել «Դիտարան» ամսագիրը տագալոգ լեզվով։ Նույն թվականի սեպտեմբերին քարոզիչները արդեն տարածում էին «Դիտարան»-ի՝ ամսվա համար նախատեսված երկու օրինակները։
Թարգմանիչներից շատերը ողջ ցերեկն աշխատում էին, որպեսզի հոգ տանեին իրենց ընտանիքների մասին, իսկ գիշերը թարգմանում էին հրատարակությունները։ Այդ թարգմանիչներից մեկը՝ եղբայր Հիլարիոն Ամորեսը, ասում է. «Մինչև գիշերվա ժամը 2։00-ը աշխատում էինք, բայց երջանիկ էինք, քանի որ դա մեր եղբայրների հոգևոր կարիքների համար էր»։
Այժմ Ֆիլիպիններում տագալոգ լեզվով խոսող 1 126 ժողովներում ծառայում է 97 443 քարոզիչ։ Երկրում շուրջ 76,5 մլն մարդ հաղորդակցվում է տագալոգով, իսկ աշխարհով մեկ տագալոգախոս քարոզիչների թիվը ավելի քան 115 000 է։ Տագալոգ լեզվով հրատարակությունները տագալոգախոս քարոզիչների և ուսումնասիրողների համար առաքվում են աշխարհի բազմաթիվ երկրներ։
Որքան երախտապարտ ենք, որ Եհովան իր կազմակերպության միջոցով հոգ է տանում, որ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հոգևոր սնունդ ստանան իրենց մայրենի լեզվով (Մատթեոս 24։45, 46):