Անցնել բովանդակությանը

JANUARY 2, 2020
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

Ֆիլիպիններին հարվածել է «Ֆանֆոն» թայֆունը

Ֆիլիպիններին հարվածել է «Ֆանֆոն» թայֆունը

«Ֆանֆոն» թայֆունը, որը Ֆիլիպիններում հայտնի է նաև «Ուրսուլա» անունով, 2019 թ. դեկտեմբերի 24-ին հարվածեց արևելյան Սամար նահանգին։ Եհովայի վկաներից ոչ ոք չի զոհվել և մարմնական վնասվածք չի ստացել, սակայն վնասվել են 6 Թագավորության սրահ և Վկա ընտանիքներին պատկանող 464 տուն։ Ֆիլիպինների մասնաճյուղը աղետից տուժածների աջակցության հինգ կոմիտե է կազմավորել, որպեսզի տարբեր կղզեխմբերում բնակվող մեր հավատակիցներին հոգևոր և նյութական օգնություն ցույց տա։

«Ֆանֆոն» թայֆունը 2019 թ. Ֆիլիպիններին հարվածած 21-րդ ցիկլոնն էր։ Բացի այդ, երկրի հարավային շրջաններում վերջերս տեղի են ունեցել երկրաշարժեր, և այժմ աղետից տուժածների աջակցության 18 կոմիտե է գործում այնտեղ։

Ֆիլիպինների մեր եղբայրները իրենց տոկունության համար գովասանքի են արժանի։ Նրանք ապավինում են մեր Աստված Եհովային, ով «անչափ գորովալից է ու ողորմած» (Հակոբոս 5։11