Անցնել բովանդակությանը

Վկաներին պատկանող երեք տներից երկուսը, որոնք ավերվել են փոթորկի պատճառով

ՀՈՒՆՎԱՐԻ 22, 2019
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

Ֆիլիպինների արևելքում արևադարձային դեպրեսիան սողանքների ու հեղեղումների պատճառ է դարձել

Ֆիլիպինների արևելքում արևադարձային դեպրեսիան սողանքների ու հեղեղումների պատճառ է դարձել

2018 թ. դեկտեմբերի 29-ին «Ուսման» արևադարձային դեպրեսիան հարվածեց Սամարին՝ Ֆիլիպինների՝ մեծությամբ երրորդ կղզուն, և առաջացրեց հորդառատ անձրևներ, սողանքներ ու հեղեղումներ։ Զոհվել է առնվազն 25 մարդ, և 42-ը մարմնական վնասվածք է ստացել։ Ընդհանուր առմամբ վնասվել է 22 835 տուն։

Ֆիլիպինների մասնաճյուղը տեղեկացնում է, որ փոթորկի պատճառով մեր հավատակիցներից ոչ ոք չի զոհվել։ Սակայն մեր եղբայրներին պատկանող երեք տուն ավերվել է, իսկ չորսը՝ մասամբ վնասվել։ Բացի այդ, վնասվել է մեկ Թագավորության սրահ։ Մասնաճյուղի առաջնորդությամբ աղետից տուժածներին օգնելու կոմիտեն առաջին անհրաժեշտության իրեր և ժամանակավոր կացարաններ է տրամադրել տուժած ընտանիքներին։

Մենք վստահ ենք, որ մեր եղբայրներն ու քույրերը կշարունակեն ապավինել Եհովային՝ իմանալով, որ նա հաստատուն կդարձնի իրենց ու կզորացնի (1 Պետրոս 5։10