Անցնել բովանդակությանը

Ջրհեղեղից տուժած երկու Թագավորության սրահ (Մանիլա, Ֆիլիպիններ)։

ՕԳՈՍՏՈՍԻ 5, 2024
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

Ֆիլիպիններում «Գաեմի» թայֆունին հետևում են համատարած ջրհեղեղներ

Ֆիլիպիններում «Գաեմի» թայֆունին հետևում են համատարած ջրհեղեղներ

2024 թ. հուլիսի վերջին Խաղաղ օվկիանոսի արևմուտքում մոլեգնեց «Գաեմի» թայֆունը։ a Թեև հզոր թայֆունը չհասավ Ֆիլիպիններ, սակայն ուժգնացրեց սեզոնային մուսսոնային անձրևները՝ առաջացնելով համատարած ավերածություններ, հեղեղներ ու սողանքներ Մանիլա քաղաքում և մերձակա շրջաններում։ Շուրջ 4,8 միլիոն մարդ է տուժել այս աղետից։ Ավելի քան 600 000 մարդ ստիպված է եղել տեղահան լինել, իսկ առնվազն 39-ը զոհվել է։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Մեր եղբայրներից ու քույրերից ոչ ոք չի զոհվել և վնասվածքներ չի ստացել։

  • 155 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, բայց նրանց մեծ մասը արդեն վերադարձել է։

  • 2 տուն ավերվել է։

  • 11 տուն լրջորեն վնասվել է։

  • 42 տուն թեթևակի է վնասվել։

  • 11 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։

Օգնություն՝ աղետից տուժածներին

  • Աղետից տուժածներին օգնելու 6 կոմիտե է կազմավորվել՝ հումանիտար աշխատանքները կոորդինացնելու նպատակով։

  • Շրջանային վերակացուները և տեղի երեցները հոգևորապես քաջալերում և հումանիտար օգնություն են տրամադրում հեղեղներից տուժածներին։

Ձախ կողմում՝ եղբայրներն ու քույրերը պատրաստվում են տուժածներին ուղարկել հումանիտար օգնություն (վերևում) և խմելու ջուր (ներքևում)

Աջ կողմում՝ եղբայրը օգնություն է փոխանցում ջրհեղեղից տուժած քրոջը

Մենք կշարունակենք աղոթել թայֆունից տուժածների համար։ Շնորհակալ ենք Եհովային, որ այս ժամանակներում ապահովություն է տալիս մեր հավատակիցներին՝ աջակցելով ու հոգ տանելով նրանց (Եսայիա 33։6

a Ֆիլիպիններում փոթորիկը կոչվում է «Կարինա» սուպերթայֆուն։