Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2020
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

Ֆիլիպիններում կարող է ժայթքել ամենաակտիվ հրաբուխներից մեկը

Ֆիլիպիններում կարող է ժայթքել ամենաակտիվ հրաբուխներից մեկը

2020 թվականի հունվարի 12-ին Ֆիլիպինների Բատանգաս քաղաքում Թաալ հրաբուխը օդ է արտանետել մոխրի և փոշու 14 կմ (9 մղոն) բարձրությամբ մի սյուն։ Իշխանությունները հարակից տարածքներում ապրողներին զգուշացրել են հրաբխի ժայթքման վտանգի մասին և կազմակերպել են տասնյակ հազարավոր մարդկանց տարհանումը։ Հարկ է նշել, որ Թաալը Ֆիլիպինների ամենաակտիվ հրաբուխներից մեկն է։

Մեր հավատակիցներից ավելի քան 500 հոգի է տարհանվել այդ տարածքից և տեղափոխվել ավելի ապահով վայրերում գտնվող Թագավորության սրահներ կամ այլ Վկաների տներ։ Մեր եղբայրներից ոչ ոք վնասվածք չի ստացել։ Մասնաճյուղի կոմիտեն կազմավորել է աղետից տուժածների աջակցության կոմիտե՝ տարհանված մեր հավատակիցների առաջնային կարիքները հոգալու համար։

Աղոթում ենք, որ Ֆիլիպինների մեր քույրերն ու եղբայրները շարունակեն ապավինել Եհովային, որը ապաստան և զորություն է մեզ համար (Սաղմոս 46:1–3