ՄԱՅԻՍԻ 21, 2019
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
Ֆիլիպիններում տներ են հրդեհվել
2019 թ. մարտին Ֆիլիպինների Սամար կղզու Կալբայոգ քաղաքում բռնկված հրդեհի պատճառով այրվեց 128 տուն։ Դրանից մեկ ամիս առաջ հրդեհ էր բռնկվել Լուսոն կղզու Տագիգ քաղաքում։ Այս հրդեհների պատճառով այրվեց Եհովայի վկաների յոթ տուն։ Ներկայումս մեր տուժած եղբայրներն ու քույրերը ապաստան են գտել մյուս Վկաների տներում, որոնք չեն վնասվել։
Մասնաճյուղը անմիջապես կազմակերպեց սնունդ, ջուր և հագուստ տրամադրելու աշխատանքները։ Տեղի երեցները այցելեցին տուժած եղբայրներին և քաջալերեցին, ինչպես նաև գործնական օգնություն ցույց տվեցին նրանց։ Աղետից տուժածների աջակցության երկու կոմիտեները նախագծման/շինարարության տեղի բաժնի անձնակազմի աջակցությամբ պատրաստվում են վերակառուցել մեր հավատակիցների տները։
Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի ապաստան լինել այս հրդեհներից տուժած մեր եղբայրների համար (Սաղմոս 62։8)։