Անցնել բովանդակությանը

Ձախ. թայֆունից ավերված Թագավորության սրահը։ Աջ. քարտեզում երևում է թայֆունից տուժած տարածքը

ՄԱՅԻՍԻ 28, 2020
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

Ֆիլիպիններում փոթորիկների սեզոնը սկսվում է «Վոնգֆոնգ» ավերիչ թայֆունով

Ֆիլիպիններում փոթորիկների սեզոնը սկսվում է «Վոնգֆոնգ» ավերիչ թայֆունով

2020 թ. մայիսի 14-ին «Վոնգֆոնգ» թայֆունը, որն այդ տարածքում հայտնի է նաև «Ամբո» անվամբ, մեծ ավերածությունների պատճառ է դարձել Սամար կղզում։ Երրորդ աստիճանի ուժգնության այս թայֆունը, որը 2020 թ. առաջին տրոպիկական փոթորիկն էր Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում, ուղեկցվել է մինչև 185 կմ/ժ (115 մղոն/ժ) արագությամբ քամիներով։ Հարյուր հազարավոր մարդիկ տարհանվել են, սակայն այս պրոցեսը հատկապես դժվար է եղել, քանի որ կառավարությունը հրահանգել էր սոցիալական հեռավորություն պահպանել։

Թեև մեր հավատակիցներից ոչ ոք չի վնասվել, սակայն նրանցից 59-ը տարհանվել են։ Նրանց համար ապաստան են դարձել դպրոցները և հավատակիցների տները։ Մեր եղբայրներից 82-ի տները ավերվել են կամ վնասվել։ Վնասվել է նաև 5 Թագավորության սրահ, իսկ մեկը ամբողջությամբ ավերվել է։ Ֆիլիպինների մասնաճյուղի կոմիտեն կազմել է աղետից տուժածներին օգնելու երկու կոմիտե՝ մեր հավատակիցներին ֆիզիկական և հոգևոր աջակցություն տրամադրելու համար։

Մենք շարունակում ենք աղոթել Ֆիլիպինների մեր հավատակիցների համար, ովքեր տոկում են ինչպես թայֆունի, այնպես էլ համավարակի հետևանքով առաջացած դժվարությունների ներքո։ Լիովին վստահ ենք, որ Եհովան, ով մեզ համար «Վեմ է հավիտյան», կշարունակի հոգ տանել նրանց մասին (Եսայիա 26։4