Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 26, 2017
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

«Նոք-Թեն» հզոր թայֆունից հետո Վկաները կոորդինացնում են վերակառուցման աշխատանքները

«Նոք-Թեն» հզոր թայֆունից հետո Վկաները կոորդինացնում են վերակառուցման աշխատանքները

ՄԱՆԻԼԱ, Ֆիլիպիններ։ Ֆիլիպիններում Եհովայի վկաները մի մեծ նախագիծ են սկսել՝ նպատակ ունենալով վերանորոգել և վերակառուցել «Նոք-Թեն» (տեղացիները կոչում են «Նինա») հզոր թայֆունի հետևանքով վնասված կամ ավերված տները։

Վկա շինարարներ Ջեյսոն Դոտիմասը (ձախ կողմում) և Բեթել Ալվարեսը (աջ կողմում) վերակառուցում են Պոլանգուի (Ֆիլիպիններ) գյուղաքաղաքի Թագավորության սրահներից մեկը։ Նրանք ավելի քան 650 կիլոմետր (403 մղոն) են անցել իրենց օգնությունը տրամադրելու համար

2016թ. դեկտեմբերի 25-ին 4-րդ կատեգորիայի «Նոք-Թեն» թայֆունը հարվածեց երկրի Բիկոլ շրջանին՝ դառնալով մեծածավալ ավերածությունների պատճառ։ Ըստ տեղեկությունների՝ փոթորկի պատճառով զոհվել է 10 մարդ, և ավելի քան 390000 շինություն վնասվել է։ Թեև այդ տարածքում բնակվող ոչ մի Եհովայի վկա չի զոհվել և լուրջ վնասվածք չի ստացել, նրանց պատկանող ավելի քան 300 տուն և 24 հանդիպման վայր (Թագավորության սրահ) վնասվել են կամ ամբողջությամբ ավերվել։ Եհովայի վկաների՝ Ֆիլիպիններում գտնվող մասնաճյուղը Նագա քաղաքում աղետից տուժածներին օգնելու կոմիտե է կազմավորել տուժած Վկաների ընտանիքներին օգնելու համար։

«Մինչ այժմ մեր կամավորները օգնել են վերանորոգելու և վերակառուցելու մեր հավատակիցներին պատկանող 271 տներ, նաև վերանորոգել են 22 Թագավորության սրահներ։ Մեր շինարարական խմբերը կշարունակեն կատարել մնացած 38 տների և 2 Թագավորության սրահների հետ կապված աշխատանքները՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել դրանք մինչև 2017թ. ապրիլի վերջը»,— ասաց Ֆիլիպիններում Եհովայի վկաների ներկայացուցիչ Դին Ջեյսեկը։

Տուժածների համար կառուցված տներ։ Պատրաստի կոնստրուկցիաները տեղադրելով՝ վեց օրում կարելի է մեկ տուն կառուցել

Եհովայի վկաները համաշխարհային գործունեություն են իրականացնում, այդ թվում՝ աղետից տուժածներին օգնություն են ցուցաբերում Կառավարիչ մարմնի աջակցությամբ և կամավոր նվիրաբերությունների շնորհիվ։ Ողջ աշխարհում կա ավելի քան 8 միլիոն Եհովայի վկա, որոնցից ավելի քան 209000-ը բնակվում է Ֆիլիպիններում։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Ֆիլիպիններ: Դին Ջեյսեկ, +63-2-224-4444