Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 2017
ՖԻՆԼԱՆԴԻԱ

Հարձակում՝ ֆիննական Տուրկու քաղաքում. Եհովայի վկաները մխիթարում են մարդկանց

Հարձակում՝ ֆիննական Տուրկու քաղաքում. Եհովայի վկաները մխիթարում են մարդկանց

ՀԵԼՍԻՆԿԻ։ 2017թ. օգոստոսի 18-ին՝ ուրբաթ կեսօրին, Ֆինլանդիայում սպանվեց մեր քույրերից մեկը։ Տեղի ունեցած միջադեպը հետաքննության արդյունքում որակավորվել է որպես ահաբեկչություն, որի թիրախը կանայք են եղել։ Բացի մեր քրոջից՝ հանցագործը սպանել է ևս մեկ կնոջ և վնասվածքներ հասցրել ութ մարդկանց։ Հարձակումը իրականացվել է Ֆինլանդիայի հարավարևմտյան ափին գտնվող Տուրկու քաղաքի առևտրահրապարակում։ Այդ միջադեպից անմիջապես հետո Ֆինլանդիայի մասնաճյուղի ներկայացուցիչները, տեղի շրջանային վերակացուն ու երեցները մխիթարել և աջակցություն են ցույց տվել այդ ողբերգությունից տուժածներին։

Ֆինլանդիայի մասնաճյուղի ներկայացուցիչ Վեյկո Լեյնոնենը ասում է. «Սա սարսափելի ու շատ ցավալի դեպք է։ Մենք հատկապես վիշտ ենք ապրում մեր սիրելի ռահվիրա քրոջ համար, որը պատահական անցորդների դեմ իրականացված ահաբեկչական գործողության զոհ է դարձել հրապարակային վկայություն տալիս։ Գիտենք, որ չնայած ձեռնարկված նախազգուշական բոլոր քայլերին, միշտ չէ, որ հնարավոր է կանխել անսպասելի պատահարները, այդ թվում՝ բռնարարքներն ու ահաբեկչությունը։ Սակայն մենք շարունակում ենք մխիթարել իրար, հատկապես մեր քրոջ ընտանիքին։ Աղոթում ենք, որ Եհովան ներքին խաղաղություն տա այս ցավալի կորուստը սգացողներին։ Մենք նաև կշարունակենք գործնական քայլեր ձեռնարկել և թույլ չտալ, որ անհանգստությունները համակեն մեզ՝ խոչընդոտելով վկայություն տալու գործին» (Ժողովող 9։11; Հռոմեացիներ 15։13; Փիլիպպեցիներ 4։6, 7

Զգացապես աջակցելու և հոգևորապես մխիթարելու նպատակով մասնաճյուղը Ֆինլանդիայի բոլոր ժողովներին նամակ ուղարկեց։ Այն նաև հատուկ հանդիպում կազմակերպեց քաջալերելու համար Տուրկուում հրապարակային վկայությանը մասնակցող մեր 135 եղբայրներին ու քույրերին։ Ռահվիրաները քաջություն են դրսևորում և մեծ ցանկություն ունեն շարունակելու մասնակցել հրապարակային վկայությանը։

Տուրկուում բնակվող շատ մարդկանց մեծապես անհանգստացնում է այն իրողությունը, որ այդ հարձակումը տեղի է ունեցել Ֆինլանդիայում, մի երկրում, որը հաճախ բնութագրվում է որպես աշխարհի ամենաապահով երկրներից մեկը։ Ահաբեկչության հաջորդ օրն արդեն մեր եղբայրները կարեկցանքով լսում և հոգևորապես մխիթարում էին մարդկանց առևտրահրապարակում և տնից տուն վկայություն տալիս։

Ֆինլանդիայի մասնաճյուղը շնորհակալ է ողջ աշխարհի եղբայրությանը նրա մատուցած բազմաթիվ աղոթքների և մխիթարական խոսքերի համար (1 Պետրոս 2։17; 5։9)։ Իսկ ամենից առավել բոլորս երախտագետ ենք Եհովային՝ «տոկունություն և մխիթարություն տվող Աստծուն» (Հռոմեացիներ 15։5

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Ֆինլանդիա: Վեյկո Լեյնոնեն, +358-400-453-020