Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 17, 2020
ՖԻՋԻ

«Հարոլդ» տրոպիկական ցիկլոնը հարվածել է Վանուատու և Ֆիջի կղզիներին

«Հարոլդ» տրոպիկական ցիկլոնը հարվածել է Վանուատու և Ֆիջի կղզիներին

2020 թ. ապրիլի 5-ին հինգերորդ աստիճանի ուժգնության «Հարոլդ» ցիկլոնը հարվածեց Վանուատու կղզիների հյուսիսային մասին՝ առաջացնելով մեծ ավերածություններ։ Հետո ցիկլոնը շարժվեց դեպի հարավ-արևելք և ապրիլի 8-ին հարվածեց Ֆիջի կղզիների հարավարևմտյան մասերին՝ պատճառելով մեծ վնասներ։ Ըստ նախնական տվյալների՝ մեր հավատակիցներից ոչ ոք վնասվածքներ չի ստացել և չի մահացել։

Էսպիրիտու Սանտո կղզում, որը Վանուատուի ամենամեծ և ամենահյուսիսային կղզին է, ապրում են մոտ 280 քարոզիչներ։ Ցիկլոնը մեծ վնասներ է պատճառել այս և հարակից այլ կղզիներին. ավերվել են բազմաթիվ շենքեր, վնասվել է մարդկանց բերքը։ Ֆիջիում ավերվել են մոտ 260 քարոզիչների տներ, իսկ ջրի, էլեկտրականության և սննդի պաշարները քիչ են։

Ֆիջիի մասնաճյուղը կազմակերպել է, որ քարոզիչներին տրամադրվեն առաջին անհրաժեշտության իրեր։ Երեցները հովվական այցելություններ են անում, որ մխիթարեն ցիկլոնից տուժած մեր հավատակիցներին։ Ուրախ ենք, որ մեր եղբայրներին ու քույրերին տրամադրվել է նյութական և հոգևոր աջակցություն (Առակներ 17։17