Անցնել բովանդակությանը

«Յասա» ցիկլոնը և Ֆիջիի տուժած կղզիները

ՀՈՒՆՎԱՐԻ 7, 2021
ՖԻՋԻ

«Յասա» ցիկլոնը հարվածել է Ֆիջիին

«Յասա» ցիկլոնը հարվածել է Ֆիջիին

Վայրը

Ֆիջի

Աղետ

  • 2020 թ. դեկտեմբերի 17-ին արևադարձային «Յասա» ցիկլոնը հարվածել է Ֆիջիի երկրորդ մեծ կղզուն՝ Վանուա Լևուին։

  • «Յասան» Ֆիջիում երբևէ եղած ցիկլոններից ուժգնությամբ երկրորդն է։ Քամիների արագությունը հասել է մինչև 260 կմ/ժ (161 մղոն/ժ)։

  • Տուժած տարածքներում առնվազն 30 ժողով ու մեկուսի խումբ կա։

Տուժած հավատակիցներ

  • Մեր հավատակիցներից ոչ ոք չի վնասվել։

  • Ըստ նախնական տվյալների՝ 20 ընտանիք տարհանվել է։

  • Ցիկլոնը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը, որը այդ տարածքում բնակվող 430 քարոզիչների սննդի հիմնական աղբյուրն է։

Վնասներ

  • 10 տուն ավերվել է։

  • 25 տուն վնասվել է։

  • 1 Թագավորության սրահ թեթևակի վնասվել է։

Օգնություն աղետից տուժածներին

  • Ֆիջիի մասնաճյուղը աղետից տուժածներին օգնելու 3 կոմիտե է նշանակել։ Այս կոմիտեները կազմակերպել են, որ հումանիտար օգնություն հասցվի տուժած քարոզիչներին, ինչպես օրինակ՝ խմելու ջուր, հագուստ, սնունդ և անջրանցիկ բրեզենտ։ Կոմիտեները նաև հոգացել են, որ տարհանվածները ժամանակավոր կացարան ունենան։

  • Ֆիջիի մասնաճյուղի ներկայացուցիչները, ինչպես նաև շրջանային վերակացուները հովվական այցելություններ են կատարում, որ մխիթարեն մեր տուժած հավատակիցներին։

  • Այս աշխատանքների, ինչպես նաև հովվական այցելությունների ընթացքում բոլորը ձգտում են հետևել COVID-19 համավարակից պաշտպանվելու անվտանգության կանոններին։

Թեև մեր եղբայրներն ու քույրերը այս ուժեղ փոթորկից հետո մեծ կորուստներ են ունեցել, սակայն նրանք տեսնում են Սաղմոս 46։1-ի խոսքերի կատարումը. «Աստված մեզ համար ապաստան է»։