ՕԳՈՍՏՈՍԻ 18, 2023
ՖՐԱՆՍԻԱ
Հրապարակային վկայություն Ֆրանսիայի Ռուան քաղաքում՝ առագաստանավերի միջազգային փառատոնին
Ֆրանսիայի Ռուան քաղաքում չորս տարին մեկ անցկացվում է «Արմադա» փառատոնը՝ միջազգային եզակի ծովային միջոցառում, որն ամբողջ աշխարհից հյուրընկալում է մեծ առագաստանավեր։ Այս տարի այն տեղի ունեցավ հունիսի 8-18-ը։ Փառատոնին ներկա լինելու համար տարբեր երկրներից վեց միլիոն մարդ ժամանեց։ Ամեն օր Եհովայի վկաները քաղաքի 12 վայրերում գրականության ցուցատախտակներ էին տեղադրում։ Շուրջ 600 եղբայրներ ու քույրեր մասնակցեցին այս նախաձեռնությանը և զրույցներ ունեցան հարյուրավոր անհատների հետ։
Մի թոշակառու լուսանկարիչ մոտեցավ մեր ցուցատախտակներից մեկին ու ասաց, որ իր հանդիպած բոլոր Վկաները միշտ բարի են ու ընկերական։ Արդյունքում երկար զրույց ունեցան սիրո բացակայության մասին, որն այսօր շատերի մոտ է նկատվում։ Մեր հավատակիցները նրա համար կարդացին և քննարկեցին 2 Տիմոթեոս 3։1-5 համարները։ Նա վերցրեց «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկը, ապա թողեց իր կոնտակտային տվյալները՝ ասելով, որ անհամբեր կսպասի Վկաների հետ հաջորդ հանդիպմանը։
Ահա մեկ այլ դեպք։ Մի երիտասարդ կին մոտեցավ գրականության ցուցատախտակին ու հարցրեց. «Եթե Հիսուսը մահացել է ու հարություն առել, ապա ինչո՞ւ մեր մահացած սիրելիները դեռ հարություն չեն առել։ Ես կորցրել եմ տատիկիս ու պապիկիս և կուզեի նորից տեսնել նրանց»։ Ի պատասխան՝ մեր քույրերը նրան ցույց տվեցին «Մխիթարություն սգացողներին» տեսանյութը։ Զրույցից հետո նա վերցրեց գրքույկը և ընդունեց Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը։
Մենք ուրախ ենք Ֆրանսիայի հավատակիցների համար, ովքեր պատրաստակամորեն տրամադրեցին իրենց անձերը, «որպեսզի [բարի լուրը] քարոզեն ուրիշներին» (1 Կորնթացիներ 9։23)։