ՕԳՈՍՏՈՍԻ 8, 2019
ՖՐԱՆՍԻԱ
Փարիզ (Ֆրանսիա)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019թ. միջազգային համաժողով. հաշվետվություն
Օրերը՝ օգոստոսի 2–4, 2019
Վայրը՝ «Պարի-Նոր Վիլպենտ» ցուցահանդեսային կենտրոն (Փարիզ, Ֆրանսիա)
Լեզուները՝ անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռումիներեն, ռուսերեն, ֆրանսերեն
Ներկաների բարձրագույն թիվը՝ 37809
Մկրտվածների թիվը՝ 265
Միջազգային համաժողովի պատվիրակների թիվը՝ 5500
Հրավիրված մասնաճյուղերը՝ Զամբիա, Էկվադոր, Թաիթի, Կանադա, Կենտրոնական Եվրոպա, Կոտ դ’Իվուար, Հունաստան, Ղազախստան, Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ, Մոլդովա, Նոր Կալեդոնիա և Չիլի
Հետաքրքիր դեպք. համաժողովի անցկացման վայրի տնօրեններից մեկը, տեսնելով ավտոմեքենաների պատճառով առաջացած խցանումը, ասաց. «Դուք երբեք չե՞ք բարկանում։ Եհովայի վկաների համաժողովի ընթացքում ոչ ոք ձայնային ազդանշան չէր տալիս, փողոցում չէր վիճում, վրդովված տեսք չուներ, և ոչ մի մեքենա շարքը չէր խախտում»։
Հյուրանոցի մի աշխատակից ասաց. «Ես շատ խմբեր եմ տեսել, բայց ձեր կազմակերպությունը ամենալավն է։ Մարդիկ երջանիկ տեսք ունեն, և մթնոլորտը հրաշալի է»։
Տեղի եղբայրներն ու քույրերը դիմավորում են պատվիրակներին Փարիզի օդանավակայանում։
Եղբայրներն ու քույրերը մասնակցում են հրապարակային վկայությանը։ Հետևի պլանում հայտնի Էյֆելյան աշտարակն է։
Եղբայրներն ու քույրերը համաժողովի վայրի մոտ շփվում են։
Մի ամուսնական զույգ մկրտվում է շաբաթ օրը։
Պատվիրակները, թաիթական տարազներ հագած, լսում են համաժողովի ծրագիրը։
Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Էնթոնի Մորիսը ներկայացնում է շաբաթ օրվա եզրափակիչ ելույթը։
Էկրանին երևում են հրավիրված հատուկ լիաժամ ծառայողները, որոնք կիրակի օրվա ծրագրի ավարտին ձեռքով են անում համաժողովի ներկաներին։
Մի եղբայր Բեթելում կազմակերպված բաց դռների օրը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվում ֆրանսիական ազգային հրուշակեղենը։