Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 2018
ՖՐԱՆՍԻԱ

Ջրհեղեղ Ֆրանսիայի հարավում

Ջրհեղեղ Ֆրանսիայի հարավում

2018 թ. հոկտեմբերի 14-ին և 15-ին Ֆրանսիայի հարավում տեղացած հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։

Ֆրանսիայի մասնաճյուղը տեղեկացնում է, որ այդ տարածքում բնակվող մեր եղբայրներին վտանգ չի սպառնում, թեև որոշ ընտանիքներ ջրհեղեղի ժամանակ տարհանվել են։ Երեք Վկաներ հայտնել են, որ իրենց սեփականությանը մեծ վնաս է հասցվել, մի քանիսն էլ տեղեկացրել են, որ չնչին վնաս են կրել։ Մասնաճյուղում գործող աղետից տուժածներին օգնություն տրամադրելու հարցերով ենթաբաժինը օգնություն է տրամադրում մեր եղբայրներին։

Մենք համոզված ենք, որ մեր Աստծու՝ Եհովայի զորեղ ձեռքը «ամուր կպահի» մեր եղբայրներին, որոնք շարունակում են ապավինել նրան այս դժվարին ժամանակներում (Սաղմոս 63։8