ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 2012
ՖՐԱՆՍԻԱ
Ֆրանսիան վերադարձնում է Եհովայի վկաներից ապօրինաբար գանձած գումարը
14 տարի դատական պայքարից հետո՝ 2012 թ. դեկտեմբերի 11-ին, Ֆրանսիայի կառավարությունը վերադարձրեց Եհովայի վկաներից գանձված գումարը, որը կազմում է 6.373.987,31 եվրո (8.294.320 ԱՄՆ դոլար)։
1998-ին կառավարությունը հայտարարել էր, որ Եհովայի վկաների կողմից արված կրոնական նվիրաբերությունները ենթակա են 60 տոկոս հետադարձ հարկման, իսկ 2003-ին մասնակի վճարում էր պահանջել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ֆրանսիային մեղավոր ճանաչեց ապօրինի հարկման միջոցով Եհովայի վկաների դավանանքի ազատության իրավունքը խախտելու մեջ, քանի որ այդ հարկի վճարումը պարտավորեցնելու դեպքում կլուծարվեին Վկաների ազգային գրասենյակները, և լուրջ խոչընդոտ կստեղծվեր Աստվածաշնչի նրանց կրթական գործի համար։ Քանի որ Դատարանը հաստատեց, որ հարկումն ապօրինի է, այժմ Ֆրանսիայի կառավարությունը սկսել է կիրառության մեջ դնել Դատարանի վճիռը՝ վերադարձնելով գանձված գումարը տոկոսներով և վճարելով Վկաների փաստաբանական ծախսերը։
Մեդիա կոնտակտներ.
Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000
Ֆրանսիա: Գի Քոնոնիսի, հեռ. +33 2 32 25 55 55