ԴԻՏԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ
«Դիտարանի գրադարանի» տեղադրում
Կատարեք ստորև նշված քայլերը՝ «Դիտարանի գրադարանը» բեռնելու և տեղադրելու համար.
1. Ընտրեք այս էջում առկա Բեռնել կոճակը։
2. Ցուցակից ընտրեք լեզուն, ապա սեղմեք «Դիտարանի գրադարանի» .exe ֆայլը բեռնելու կոճակը։
3. Երկու անգամ սեղմեք բեռնված ֆայլին, ապա հետևեք «Դիտարանի գրադարանը» տեղադրելու վերաբերյալ էկրանին հայտնված հրահանգներին։
4. Քանի որ «Դիտարանի գրադարանը» տեղադրելիս հրատարակությունները ավտոմատ կերպով չեն բեռնվում, կատարեք հետևյալ քայլերը առկա նյութերը բեռնելու համար.
ա) Բացեք «Դիտարանի գրադարանը»։
բ) Սեղմեք Օգնություն կոճակը, ապա ընտրեք Ստուգել նորացումները՝ գրադարանի նյութերը բեռնելու համար։
Թարմացումների փաթեթը կարող եք բեռնել նաև ««Դիտարանի գրադարանի» թարմացում» էջից։ Հետևեք նշված քայլերին և տեղադրեք փաթեթը։