Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԻՏԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ

Հաճախ տրվող հարցեր. «Դիտարանի գրադարան»

Հաճախ տրվող հարցեր. «Դիտարանի գրադարան»

«Դիտարանի գրադարանի» տեղակայման համար անհրաժեշտ է ստացիոնար համակարգիչ կամ նոթբուք, որն աշխատում է Windows 7 կամ ավելի թարմ օպերացիոն համակարգով։ Եթե ձեր համակարգիչն ունի ARM տեսակի պրոցեսոր, այն պետք է աշխատի Windows 11 օպերացիոն համակարգով։

 

Եթե շարունակաբար հաղորդագրություն եք ստանում, որ «Դիտարանի գրադարանի» թարմացումը ձախողվել է, կատարեք հետևյալ քայլերը։

  1. Բացեք «Դիտարանի գրադարան» նորացում էջը jw.org կայքում։

  2. Բեռնեք ձեր լեզվով առկա «Դիտարանի գրադարանի» նորացումների փաթեթը։

  3. Հետևեք «Տեղադրել նորացումների փաթեթը» ենթավերնագրի տակ տեղ գտած քայլերին։

Եթե այս դեպքում նույնպես խնդիրը չլուծվի, հետևեք ստորև ներկայացված քայլերին։

  1. Նիշքախույզում (File Explorer) բացեք «C:\ProgramData\Watchtower\WTLibrary» թղթապանակը։

  2. Ջնջեք հետևյալ երկու ֆայլերը.

    • ա. ca-bundle.zip

    • բ. cert.pem

Եթե դժվարանում եք կատարել վերոհիշյալ քայլերը, հավատակիցներից մեկը, ով լավատեղյակ է «Դիտարանի գրադարանին», գուցե կարողանա օգնել ձեզ, կամ կարող եք կապ հաստատել մոտակա մասնաճյուղի հետ։

 

Հավատակիցներից մեկը, ով լավատեղյակ է «Դիտարանի գրադարանին», գուցե կարողանա օգնել ձեզ։ Եթե ոչ, կարող եք կապ հաստատել մոտակա մասնաճյուղի հետ։