Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW.ORG ԿԱՅՔ

Շրջագայել JW.ORG կայքում մոբայլ սարքի միջոցով

Շրջագայել JW.ORG կայքում մոբայլ սարքի միջոցով

Կայքի բոլոր վեբ էջերը և հնարավորությունները, որոնք հասանելի են համակարգչով կայքից օգտվելիս, մատչելի են նաև սմարթֆոնների և պլանշետների համար։ Սակայն մոբայլ սարքերի վրա մենյուի և էջերի պատկերները տարբերվում են՝ հարմարավետ դարձնելով մոբայլ սարքով կայքից օգտվելը։ Այս հոդվածում տեղ գտած ինֆորմացիան կօգնի ձեզ շրջագայել jw.org կայքում, այսինքն՝ գտնել այն, ինչ ուզում եք։

 Օգտվել շրջագայման (նավիգացիոն) մենյուներից

Մեծ էկրանի վրա գլխավոր բաժինները մշտապես երևում են էջի վերևի մասում, իսկ երկրորդական մենյուն՝ էկրանի ձախ կողմում՝ ուղղահայաց։

Սակայն փոքր էկրան ունեցող մոբայլ սարքերում նավիգացիոն բոլոր մենյուները երևում են ուղղահայաց։ Երբ մենյուները չեն օգտագործվում, դրանք թաքնվում են՝ հնարավորություն տալով տեսնել ամբողջական էջը էկրանին։

  • Սեղմեք Մենյու կոճակը՝ ծածկելու կամ ցուցադրելու համար մենյուն։ Սեղմեք բաժնի անվան վրա՝ այդ բաժնի հիմնական էջ տեղափոխվելու համար։

  • Սեղմեք Ցույց տալ ցուցակը կոճակը՝ տեսնելու համար տվյալ բաժնի մենյուն՝ երկրորդական մենյուն։ Սեղմեք ենթաբաժնի անվան վրա՝ այդ ենթաբաժնի հիմնական էջ տեղափոխվելու համար։

  • Սեղմեք Ծածկել ցուցակը կոճակը՝ ծածկելու համար տվյալ բաժնի երկրորդական մենյուն։

  • Սեղմեք JW.ORG կոճակը՝ գլխավոր էջ վերադառնալու համար։

  • Սեղմեք Լեզուներ կոճակը՝ տեսնելու համար առկա լեզուների ցուցակը։

  • Սեղմեք Որոնել կոճակը՝ գտնելու համար ձեր ուզած նյութը՝ օգտվելով Որոնում կայքում հնարավորությունից։

 Շրջագայել հրատարակություններում

Մեծ էկրանին հրատարակության բովանդակությունը մշտապես երևում է, մինչ դուք կարդում եք տվյալ հրատարակությունից որևէ հոդված կամ գլուխ։ Սակայն փոքր էկրան ունեցող մոբայլ սարքում հրատարակության բովանդակությունը թաքնված է լինում։

  • Սեղմեք Բացել ցուցակը կոճակը՝ տեսնելու համար հրատարակության բովանդակությունը։ Սեղմեք վերնագրերից մեկը, որպեսզի բացվի այդ հոդվածի կամ գլխի բովանդակությունը։

  • Սեղմեք Նախորդ կոճակը՝ տեսնելու համար նախորդ հոդվածը կամ գլուխը։

  • Սեղմեք Հաջորդ կոճակը՝ տեսնելու համար հաջորդ հոդվածը կամ գլուխը։

  • Սեղմեք Փակել ցուցակը կոճակը՝ ծածկելու համար հրատարակության բովանդակությունը, որպեսզի շարունակեք կարդալ հոդվածը կամ գլուխը։

 Շրջագայել օնլայն Աստվածաշնչում

Մտեք ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ և սեղմեք ԿԱՐԴԱԼ ՕՆԼԱՅՆ։ Կամ գլխավոր էջում սեղմեք Կարդալ Աստվածաշունչը օնլայն հղումը։

Աստվածաշնչի շրջագայման (նավիգացիոն) վահանակում ընտրեք Աստվածաշնչի գիրքը և գլուխը՝ սլաքով բացվող ցանկից ու սեղմեք Բացել։

Մինչ իջնում եք գլխի վերջը, Աստվածաշնչի շրջագայման (նավիգացիոն) վահանակը շարունակում է երևալ, որպեսզի ավելի հարմար լինի անցնել մեկ այլ գլխի։

  • Սեղմեք կոճգամի վրա, որպեսզի Աստվածաշնչի շրջագայման (նավիգացիոն) վահանակը չերևա ներքև իջնելիս։ Սա հնարավորություն է տալիս, որ ավելի շատ տեքստ երևա էկրանին։ Մեկ այլ գլուխ գնալու համար պետք է բարձրանաք էջի վերև կամ իջնեք ներքև։

  • Սեղմեք կոճգամի վրա, որպեսզի Աստվածաշնչի շրջագայման (նավիգացիոն) վահանակը միշտ երևա էկրանին։

  • Սեղմեք Բացել ցուցակը կոճակը տեսնելու համար Աստվածաշնչի բովանդակությունը, այդ թվում ներածական նյութը և հավելվածները։

  • Սեղմեք Նախորդ կոճակը տեսնելու համար նախորդ գլուխը։

  • Սեղմեք Հաջորդ կոճակը տեսնելու համար հաջորդ գլուխը։

  • Սեղմել Փակել ցուցակը կոճակը ծածկելու համար Աստվածաշնչի բովանդակությունը։

 Լսել հոդվածի ձայնագրությունը

Եթե տվյալ հոդվածի համար կա ձայնագրություն, ապա երևում է Աուդիո վահանակը։

  • Սեղմեք Միացնել կոճակը, ձայնագրությունը լսելու համար։

  • Սեղմեք Կանգնեցնել կոճակը, դադարեցնելու համար ձայնագրությունը։ Նորից սեղմեք Միացնել կոճակը այն շարունակելու համար։

  • Աուդիո ցուցիչը հետ կամ առաջ տանելով կարող եք հետ կամ առաջ տալ ձայնագրությունը։

Եթե միացրած է ձայնագրությունը, ապա ներքև իջնելիս Աուդիո վահանակը միշտ կերևա՝ հնարավորություն տալով ցանկացած պահի դադարեցնել այն։