Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW.ORG ԿԱՅՔ

Ինչպես ուղարկել հոդվածի, տեսանյութի կամ հրատարակության հղում

Ինչպես ուղարկել հոդվածի, տեսանյութի կամ հրատարակության հղում

Որևէ մեկին jw.org-ից հոդվածի, տեսանյութի կամ հրատարակության հղում ուղարկելու համար օգտվեք Կիսվել ֆունկցիայից։

  • Ձեզ անհրաժեշտ հոդվածի կամ տեսանյութի հղումը ուղարկելու համար հարկավոր է սեղմել էջի ներևքի մասում գտնվող Կիսվել կոճակը։

  • Իսկ ձեզ անհրաժեշտ հրատարակության հղումը ուղարկելու համար հարկավոր է սեղմել Բեռնելու տարբերակներ անվան տակ գտնվող Կիսվել կոճակը։

Կիսվել կոճակը սեղմելուց հետո մի պատուհան կբացվի, որտեղ հղումն ուղարկելու երկու տարբերակ կառաջարկվի։

  • Առաջին տարբերակում նշված է տվյալ էջի հղումը, որն ուզում եք ուղարկել։ Հղումը ուղարկելու համար հարկավոր է պատճենել այդ տողում գտնվող հասցեն և այն տեղադրել էլ. փոստի նամակի կամ տեքստային հաղորդագրության մեջ։

  • Երկրորդը փոխանցել մեյլով տարբերակն է։ Էջի հղումը ուղարկելու համար սեղմեք փոխանցել մեյլով կոճակի վրա, որ էլ. նամակ ստեղծվի։ Այդ նամակի մեջ Subject (թեմա) տողում արդեն նշված կլինի հրատարակության վերնագիրը, իսկ բուն նամակի մեջ նշված կլինի հոդվածի կամ հրատարակության հղումը (խնդրում ենք նկատի առեք. ձեզ կառաջարկվի ընտրել, թե էլ. փոստի որ ծրագրից եք ցանկանում օգտվել)։