JW BROADCASTING
Դիտել JW հեռարձակումը Roku սարքով
JW հեռարձակումը Roku-ով նայելու համար անհրաժեշտ է տեղադրել Roku սարքը և նրա վրա ավելացնել JW Broadcasting ալիքը։ Հետևեք ստորև նշված քայլերին դա անելու համար։
Միացնել և կարգավորել Roku սարքը
Roku սարքի հետ տրվում է նաև ուղեցույց, որը կօգնի տեղադրել այն և միացնել ինտերնետին։ Երբ միացումները տրված են կարող եք կարգավորումներն անել՝ հետևելով էկրանին երևացող ցուցումներին։
Ուշադրություն։ Ձեզ անհրաժեշտ է ինտերնետին միանալ համակարգչով կամ մոբայլ սարքով կարգավորումներն անելու համար։
Կարգավորումներն անելիս ձեզանից կպահանջի Roku սարքը կապել ձեր Roku հաշվի հետ։ Դա անելու համար մտեք www.roku.com/link կայք և հեռուստացույցի էկրանից մուտքագրեք կոդը։ Այնուհետև հետևեք ուղեցույցին Roku հաշիվ բացելու համար։
Հեռուստացույցի էկրանը կթարթի, ինչը նշանակում է, որ ձեր Roku սարքը հաջողությամբ է կապվել ձեր հաշվի հետ։
Roku սարքի կարգավորման համար լրացուցիչ տեղեկություն կարող եք գտնել Roku վեբկայքի Support section բաժնում։
Ավելացնել JW Broadcasting ալիքը համակարգչի միջոցով
Roku սարքը հնարավորություն է տալիս դիտել տարբեր տեսանյութեր ցուցադրող ծրագրեր (ալիքներ)։ Սակայն պետք է ավելացնեք դրանք։ Համակարգչի միջոցով նոր ալիք ավելացնելու համար
Այցելեք Roku Channel Store-ի (Roku-ի ալիքների խանութ) JW Broadcasting էջը։
Մտեք ձեր Roku հաշիվը, եթե դեռ չեք մտել։
Սեղմեք Add Channel (Ավելացնել ալիք) կոճակը։ Երբ ալիքը հաջողությամբ ավելացվում է, կանաչ Add Channel կոճակը փոխարինվում է Installed բառով։
Ավելացված ալիքը չի տեղադրվում Roku սարքի վրա, այլ ավելանում է ձեր ալիքների ցուցակում։ Հարկավոր է ավելացված ալիքները տեղադրել Roku սարքի վրա։
Roku-ի հեռակառավարման վահանակի վրա սեղմեք Home կոճակը։
Վեր կամ Վար սլաքների օգնությամբ գնացեք Settings-ի (Կարգավորումներ) վրա։
Սեղմեք OK։
Կարգավորումներ էջում գտեք System Update (Համակարգի թարմացում) տողը և սեղմեք OK։ Բեռնվում է System Update էջը։ Էկրանի աջ անկյունում Check Now (Ստուգել հիմա) հրահանգը պետք է ընդգծված լինի։
Սեղմեք OK։
Roku սարքը կփնտրի ձեր ցուցակում ավելացված ալիքը ու կտեղադրի այն։
Հետ գնացեք Roku-ի գլխավոր էջ և գլխավոր մենյուից ընտրեք My Channels (Իմ ալիքները)։ Այս էջում երևում են բոլոր այն ալիքները, որոնք տեղադրված են ձեր Roku սարքում, այդ թվում JW Broadcasting-ը։
Գնացեք jw.org նշանի վրա և սեղմեք OK բացելու համար JW Broadcasting ալիքը։
Ավելացնել JW Broadcasting ալիքը Roku սարքով
Դուք կարող եք ավելացնել JW Broadcasting ալիքը նաև անմիջապես Roku սարքով։
Գնացեք Roku-ի գլխավոր էջ։
Roku-ի հեռակառավարման վահանակի Վեր կամ Վար սլաքների օգնությամբ գտեք Search (Որոնել) կոճակը։
Սեղմեք OK։
Search-ով Roku-ն գտնում է վիդեոբեմադրություններ, հեռուստաշոուներ, դերասաններ, ռեժիսորներ, խաղեր և ալիքներ, որոնք համապատասխանում են որոնվող արտահայտությանը։ JW Broadcasting-ն ալիք է, ուստի նայեք որոնման այն արդյունքները, որոնց կողքին կա Ալիք նշանը։ JW Broadcasting-ը գտնելու համար որոնման տողում գրեք հետևյալ արտահայտություններից որևէ մեկը։
jw broadcasting
jw.org
jwtv
Jehovah
Երբ արդյունքներում երևում է JW Broadcasting ալիքը, սեղմեք Աջ սլաքը մինչև որ կընդգծվի ալիքի անունը, որից հետո սեղմեք OK։ Add channel (Ավելացնել ալիք) տարբերակը կընդգծվի։
Կրկին սեղմեք OK, որպեսզի տեղադրվի JW Broadcasting ալիքը։
JW Broadcasting ալիքը դիտելու համար ընտրեք Go to channel (Միացնել ալիքը) կամ վերադարձեք Roku-ի գլխավոր էջ և գտեք JW Broadcasting ալիքը My Channels (Իմ ալիքները) ցանկում։