JW LIBRARY SIGN LANGUAGE
Օգտագործիր շտեմարանները
Օգտագործիր շտեմարանները, որպեսզի մեկտեղ հավաքես տարբեր տեսանյութեր ծառայության, անձնական ուսումնասիրության կամ ժողովի հանդիպումների ժամանակ օգտագործելու համար։
Շտեմարանում տեսանյութեր տեղադրիր
Բացիր որևէ տեսանյութ և սեղմիր Ավելացնել շտեմարանում կոճակը։
Ցուցակից նշիր այն տարբերակները, որոնք կցանկանաս ավելացնել։ Յուրաքանչյուր տարբերակը տեսանյութի որոշակի հատված է, օրինակ՝ Աստվածաշնչից որևէ համար։
Սեղմիր Պատրաստ է կոճակը։
Ընտրիր գոյություն ունեցող շտեմարաններից մեկը, սեղմիր Ստեղծել շտեմարան կոճակը նորը ստեղծելու համար։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Որպեսզի ամբողջ տեսանյութը ավելացնես շտեմարանում, սեղմիր Տեսնել ավելին, այնուհետև Ավելացնել շտեմարանում կոճակները։
Կտրտիր տեսանյութերը
Օգտագործիր Կտրտել ֆունկցիան շտեմարանում ավելացված տեսանյութից մի որոշակի մաս առանձնացնելու համար։ Երբ միացնես շտեմարանը, միայն կտրված հատվածը կերևա։
Շտեմարանից բացիր որևէ տեսանյութ։
Սեղմիր Կտրտել կոճակը։
Բռնակները աջ կան ձախ տանելով՝ առանձնացրու տեսանյութի քո նախընտրած հատվածը։
Սեղմիր Միացնել կոճակը, որպեսզի նախապես դիտես կտրված հատվածը։
Սեղմիր Պատրաստ է կոճակը փոփոխությունները պահպանելու համար։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Կտրված տեսանյութերի նկարի տակ հայտնվում է նարնջագույն գծիկ։
Ձևափոխիր շտեմարանը
Վերանվանում
Շտեմարանի անունը փոխելու համար սեղմիր Փոխել անունը կոճակը։
Որևէ տեսանյութի անունը փոխելու համար սեղմիր Տեսնել ավելին, այնուհետև Փոխել անունը կոճակները։ Նկատի ունեցիր, որ տեսանյութի անունը կփոխվի միայն տվյալ շտեմարանում։
Հերթականության փոփոխում
Շտեմարանում որևէ տեսանյութի վրա սեղմիր և սեղմած պահիր, այնուհետև տեղափոխիր տեսանյութը քո նախընտրած վայր։
Առանձնացնել
Տեսանյութում իրար մոտ գտնվող մարկերները (օրինակ՝ իրար հաջորդող համարները), շտեմարան ավելացնելու դեպքում դրանք կխմբավորվեն։ Դրանք իրարից առանձնացնելու համար սեղմիր Տեսնել ավելին, այնուհետև Առանձնացնել կոճակները։
Ավարտի գործողություններ
Դու կարող ես նշել, թե ինչ գործողություն տեղի կունենա շտեմարանի յուրաքանչյուր տեսանյութի ավարտից հետո։ Երբ միացնես շտեմարանը, կախված նրանից, թե ինչ ավարտի գործողություն ես ընտրել՝ տեսանյութի ավարտից հետո տեղի կունենա հետևյալ գործողություններից որևէ մեկը։
Շարունակել: Կմիանա հաջորդ տեսանյութը։
Կանգնեցնել: Կվերադառնա շտեմարան։
Սառեցնել: Տեսանյութը վերջին կադրի վրա կանգ կառնի։
Կրկնել: Նույն տեսանյութը կմիանա ևս մեկ անգամ։