Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW LIBRARY

Օգտվել էջանշաններից​—Android

Օգտվել էջանշաններից​—Android

JW Library –ում էջանշան դնելու հնարավորություն կա։ Դուք կարող եք օգտվել էջանշանից ցանկացած տեղ հիշելու համար, ինչպես որ տպված գրքում։ Յուրաքանչյուր հրատարակություն ունի տասը էջանշան։

Հետևելով այստեղ բերված ցուցումներին՝ կարող եք.

 Դնել նոր էջանշան

Դուք կարող եք էջանշան դնել հոդվածի կամ գլխի վրա, ինչպես նաև պարբերության կամ աստվածաշնչյան համարի վրա։

Հոդվածի կամ գլխի վրա էջանշան դնելու համար, սեղմեք Էջանշան կոճակը։ Կբացվի ցուցակ, որտեղ կերևան տվյալ հրատարակության էջանշանները։ Հպեք դատարկ էջանշանի վրա տվյալ հոդվածի կամ գլխի տեղը հիշելու համար։

Կոնկրետ պարբերության կամ համարի վրա էջանշան դնելու համար հպեք տեքստին, հետո սեղմեք Էջանշան կոճակը բացված համատեքստի մենյուում։

 Գտնել էջանշան

Էջանշանը գտնելու համար բացեք այն պարունակող հրատարակությունը և սեղմեք Էջանշան կոճակը։ Սեղմեք այն էջանշանը, որն ուզում եք։

 Օգտվել ձեր դրած էջանշաններից

Դուք կարող եք ջնջել կամ տեղափոխել դրված էջանշանը։

Ջնջելու համար սեղմեք Էջանշան կոճակը, հետո՝ Ավելին կոճակը այն էջանշնանի մոտ, որն ուզում եք ջնջել։ Սեղմեք Ջնջել։

Էջանշանը տեղափոխելու համար սեղմեք Էջանշան կոճակը, հետո՝ Ավելին կոճակը այն էջանշանի մոտ, որն ուզում եք տեղափոխել։ Սեղմեք Տեղափոխել։ Էջանշանը կտեղափոխվի ընթացիկ տեղի վրա։ Սա օգտակար է հիշելու համար, թե որտեղ եք հասել ընթերցանություն անելիս։ Օրինակ՝ երբ ամեն օր Աստվածաշունչ եք կարդում։