Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW LIBRARY

Ինչպես տեղադրել JW Library-ն, եթե չեք կարողանում մտնել App Store—Android

Ինչպես տեղադրել JW Library-ն, եթե չեք կարողանում մտնել App Store—Android

Եթե պաշտոնական app store-ից չեք կարողանում JW Library-ն տեղադրել ձեր Android սարքին, ինչպես օրինակ՝ Google Play Store-ից կամ Amazon Appstore-ից, կարող եք ձեռքով տեղադրել այն՝ օգտագործելով JW Library-ի Android package-ը (APK)։

JW Library-ի APK-ն տեղադրելու համար թերևս կարիք լինի միացնել ձեր սարքի «տեղադրել անհայտ ծրագրեր» կամ «թույլատրել անհայտ աղբյուրներից ծրագրերի տեղադրումը» ֆունկցիան։ Իմանալու համար, թե ինչպես անել դա, օգտվեք ձեր սարքի տեխնիկական փաստաթղթերից։

JW Library-ի APK-ն բեռնելու և տեղադրելու համար հետևեք ստորև նշված քայլերին։

  1. Սեղմեք այս էջի Բեռնել կոճակը՝ սարքի վրա պահպանելու համար APK ֆայլը։

  2. Ձեր սարքի վրա գտեք APK ֆայլը, այնուհետև JW Library-ն տեղադրելու համար սեղմեք դրա վրա։

JW Library-ի APK-ն տեղադրելուց հետո ժամանակ առ ժամանակ ստուգեք տեսնելու համար, թե արդյոք առկա է այդ հավելվածի նոր տարբերակը։ Դա անելու համար հետևեք ստորև նշված քայլերին։

  1. JW Library-ում բացեք Կարգավորումներ էջը՝ տեսնելու համար, թե որ տարբերակն է այժմ տեղադրված ձեր սարքում։

  2. Եթե այդ տարբերակի համարը ստորև նշված համարից ցածր է, բեռնեք և տեղադրեք սարքի APK ֆայլը՝ կատարելով վերոնշյալ քայլերը։

 

Տարբերակ 15.0.2 (461440)