Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW LIBRARY

Հաճախ տրվող հարցեր​—JW Library (iOS)

Հաճախ տրվող հարցեր​—JW Library (iOS)

JW Library հավելվածը աշխատում է այն սարքերի վրա, որոնցում գործում են հետևյալ օպերացիոն համակարգերը.

  • Android 7.0 կամ ավելի թարմ տարբերակ

  • iOS 15.0 կամ ավելի թարմ տարբերակ

  • macOS M1 կամ ավելի թարմ չիպով

  • Windows 10-ի տարբերակ 1903 կամ ավելի թարմ տարբերակ

Որպեսզի JW Library հավելվածը լինի պաշտպանված և անխափան աշխատի, անհրաժեշտ է, որ ժամանակ առ ժամանակ բարձրացնենք հավելվածի աշխատանքի համար նախատեսված նվազագույն պահանջները։ Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս կանոնավոր թարմացնել ձեր սարքի օպերացիոն համակարգը։ Եթե անգամ հնարավորություն չունեք թարմացնել ձեր սարքը՝ հասցնելով նվազագույն ծրագրային պահանջներին համապատասխանող տարբերակին, հնարավոր է՝ մի որոշ ժամանակ կարողանաք օգտվել հավելվածից։ Սակայն ձեզ հասանելի չեն լինի հավելվածի ամենաթարմ հնարավորությունները։

 

Նոր լեզուներով թողարկումներ լինում են պարբերաբար։ Տեսնելու համար հրատարակության համար առկա լեզուների ցանկը՝ սեղմեք Լեզու կոճակը։

Երանգներով առանձնացվում են աստվածաշնչյան գրքերը՝ ըստ այն խմբավորման կատեգորիաների, որոնց մասին խոսվում է Ի՞նչ կարող ենք իմանալ Աստծու Խոսքից բաժնի Հարց 19մասում։

 

Բոլոր օպերացիոն համակարգերում JW Library հավելվածը կունենա նույն հիմնական հնարավորությունները։ Սակայն տարբեր օպերացիոն համակարգերի համար հավելվածի լրացուցիչ հնարավորությունները և թարմացումները կավելացվեն տարբեր ժամանակ։

 

Այո՛։ Կարող եք պահպանել ձեր գրառումները, հավաքածուները, ընդգծումները, ընտրանին և էջանշանները։ Հետո դրանք հնարավոր է վերդնել նույն կամ այլ սարքի վրա։

 

Ոչ։ Այս պահին գրառումները, հավաքածուները, նշումները, ընդգծումները, ընտրանին և էջանշանները չեն կարող սինխրոնիզացվել տարբեր սարքերի միջև։

 

Խնդիր։ «JW Library» հավելվածի վերջին թարմացումը տեղադրելուց հետո ստացել եք հաղորդագրություն, որ ձեր գրառումները և ընդգծումները կորել են։ Ձեր անձնական գրառումները, հավաքածուները, ընդգծումները, ընտրանին և էջանշանները այլևս չկան։

Լուծում: «JW Library» հավելվածի ամենավերջին թարմացումը գուցե լուծի խնդիրը։ Տեղադրեք ամենավերջին թարմացումը և հետևեք էկրանին հայտնվող հրահանգներին, որոնք կօգնեն վերականգնել ձեր գրառումները և ընդծումները։

 

Ձեր ընկերներից մեկը, ով լավ ծանոթ է JW Library հավելվածին, գուցե կարողանա օգնել ձեզ։ Իսկ եթե ոչ, կապ հաստատեք մոտակա մասնաճյուղի հետ։