JW LIBRARY
Բեռնել և օգտագործել հրատարակությունները—iOS
JW Library–ում կան հարյուրավոր գրքեր, գրքույկներ, թերթիկներ և տեսանյութեր, որոնք կարող եք կարդալ և դիտել օֆլայն։
Հետևելով այստեղ տրված ցուցումներին՝ կարող եք՝
Բեռնել հրատարակությունը
Դուք կարող եք բեռնել այնքան հրատարակություններ, որքան ցանկանում եք, օֆլայն կարդալու և ուսումնասիրելու համար։
Սեղմեք Հրատարակություններ տեսնելու համար հրատարակությունների ցուցակը։
Սեղմեք Լեզուներ կոճակը տեսնելու համար այն բոլոր լեզուների ցուցակը, որոնցով առկա են հրատարակություններ։ Ընտրեք ձեր նախընտրած լեզուն։ Լեզուները, որոնցից առավել հաճախ եք օգտվում, կլինեն ցուցակի վերևում։ Դուք նաև կարող եք փնտրել լեզուն՝ տպելով այն։
JW Library –ում հրատարակությունները գտնելու մի քանի ձև կա։
Ըստ տեսակի բաժնում ձեր ընտրած լեզվով հրատարակությունները խմբավորված են ըստ տեսակների, օրինակ՝ գրքեր, թերթիկներ կամ տեսանյութեր։ Սեղմելով կոնկրետ տեսակի վրա կկարողանաք հավելյալ ընտրություն կատարել, օրինակ՝ ընտրել «Դիտարանները» ըստ թվականների կամ տեսանյութերը՝ ըստ կատեգորիաների։ Սեղմեք Բոլորը վերադառնալու համար ցուցակի սկիզբ։
Թարմ նյութեր բաժնում երևում են վերջերս լույս տեսած հրատարակությունները՝ ձեր ընտրած լեզվով։
Այն հրատարակությունների մոտ, որոնք դեռ չեք բեռնել, կերևա ամպի նշանը։ Սեղմեք հրատարակության վրա այն բեռնելու համար։ Երբ հրատարակությունը բեռնվի, ամպի նշանը կանհետանա։ Կրկին սեղմեք հրատարակության վրա այն կարդալու համար։
Բեռնվածներ բաժնում կերևան բոլոր այն հրատարակությունները, որոնք բեռնել եք որևէ լեզվով։ Կարող եք դասավորել դրանք ըստ Վերնագրերի, Հաճախ օգտագործվող, Հազվադեպ օգտագործվող կամ Ամենամեծ չափի հրատարակությունների։
Ջնջել հրատարակությունը
Կարող եք ջնջել հրատարակությունը, եթե այլևս դրա կարիքը չունեք կամ էլ ուզում եք տեղ ազատել ձեր պահոցում։
Սեղմեք Հրատարակություններ, հետո ընտրեք տեսակը (օրինակ՝ Գրքեր) տեսնելու համար հրատարակությունների ցուցակը։ Սեղմեք Ընտրել կոճակը, հետո սեղմեք այն հրատարակությունների վրա, որոնք ուզում եք ջնջել։ Կարող եք նաև սեղմած պահել հրատարակության վրա այն ընտրելու համար։ Սեղմեք Ջնջել կոճակը, հետո հաստատեք, որ ուզում եք ջնջել հրատարակությունները։
Եթե ուզում եք տեղ ազատել ձեր պահոցում, կարող եք ջնջել այն հրատարակությունները, որոնք հազվադեպ եք օգտագործում կամ էլ՝ որոնք շատ մեծ են։ Բացեք շրջագայման դարակը, սեղմեք Հրատարակություններ։ Գնացեք Բեռնվածներ բաժին, դասավորեք ըստ Հազվադեպ օգտագործվող կամ Ամենամեծ չափի հրատարակությունների։ Ջնջեք այն հրատարակությունները, որոնք ձեզ այլևս պետք չեն։
Նորացնել հրատարակությունը
Ժամանակ առ ժամանակ այն հրատարակությունների համար, որ բեռնել եք, կարող են լինել նորացումներ։
Նորացված հրատարակության մոտ կհայտնվի թարմացման նշանը։ Երբ սեղմեք հրատարակության վրա, կհայտնվի հաղորդագրություն, որ առկա է նորացում։ Սեղմեք Բեռնել նորացումն անելու համար։ Սեղմեք Հետո ձեր ունեցած տարբերակը ընթերցելու համար։
Տեսնելու համար, թե արդյոք ձեր բեռնած հրատարակություններից որևէ մեկը նորացվել է, սեղմեք Հրատարակություններ։ Եթե նորացումներ կան, կերևա Սպասող նորացումներ բաժինը։ Սեղմեք տեսնելու համար բոլոր սպասող նորացումները։ Սեղմեք հրատարակության վրա այն նորացնելու համար կամ սեղմեք Նորացնել բոլորը կոճակը բեռնելու համար բոլոր առկա նորացումները։
Այս ֆունկցիաները ներառվել են 2015թ. փետրվարին թողարկված JW Library 1.4–ում, որը համատեղելի է iOS 6.0 կամ ավելի նոր տարբերակների հետ։ Եթե չեք տեսնում այս ֆունկցիաները, խնդրում ենք հետևել «Սկսենք օգտագործել JW Library–ն—iOS» ուղեցույցի Նոր ֆունկցիաներ ենթավերնագրի տակ գտնվող ցուցումներին։