Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW LIBRARY

Օգտագործել Պատմությունը​—iOS

Օգտագործել Պատմությունը​—iOS

JW Library–ն հիշում է բոլոր հոդվածներն ու աստվածաշնչյան գլուխները, որոնք կարդացել եք։ Սա օգտակար է, երբ օրինակ՝ ուզում եք վերադառնալ այն համարին, որը մինչ այդ կարդացել էիք։

Հետևելով այստեղ բերված ցուցումներին՝ կարող եք.

 Բացել Պատմությունը

Սեղմեք ու պահեք Աստվածաշունչ տեսնելու համար այն համարների ցուցակը, որոնք վերջերս եք կարդացել։ Պատմության ցուցակի մեջ սեղմեք այն համարը, որին ուզում եք վերադառնալ։

Սեղմեք ու պահեք Հրատարակություններ տեսնելու համար այն հոդվածների ցուցակը, որոնք վերջերս եք կարդացել։ Պատմության ցուցակի մեջ սեղմեք այն հոդվածը, որին ուզում եք վերադառնալ։

 Մաքրել Պատմությունը

Սեղմեք և պահեք Աստվածաշունչ կամ Հրատարակություններ պատմության ցուցակը բացելու համար։ Սեղմեք Մաքրել կոճակը ցուցակը մաքրելու համար։

Այս ֆունկցիաները ներառվել են 2014թ. մայիսին թողարկված JW Library 1.2–ում, որը համատեղելի է iOS 6.0 կամ ավելի նոր տարբերակների հետ։ Եթե չեք տեսնում այս ֆունկցիաները, խնդրում ենք հետևել «Սկսենք օգտագործել JW Library–ն​— iOS» ուղեցույցի Նոր ֆունկցիաներ ենթավերնագրի տակ գտնվող ցուցումներին։