Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW LIBRARY

Բեռնել և օգտագործել Աստվածաշնչերը​—Windows

Բեռնել և օգտագործել Աստվածաշնչերը​—Windows

JW Library-ն նախատեսված է Աստվածաշունչը ընթերցեքու և ուսումնասիրելու համար։

Հետևելով այստեղ բերված հրահանգներին՝ կարող եք բեռնել և օգտագործել Աստվածաշնչեր.

 Բեռնել Աստվածաշունչ

Դուք կարող եք բեռնել Աստվածաշնչի տարբեր թարգմանություններ օֆլայն կարդալու և ուսումնասիրելու համար։

  • Էկրանի վերևի տողում սեղմեք Աստվածաշունչ կոճակը, ապա՝ Գրքեր կոճակը տեսնելու համար Աստվածաշնչի գրքերի ցուցակը։

  • Բացեք Հավելվածի հրահանգների ցուցակը, ապա՝ սեղմեք Լեզուներ կոճակը՝ տեսնելու համար բոլոր առկա Աստվածաշնչերի ցուցակը։ Այն թարգմանությունները, որոնցից առավել հաճախ եք օգտվում կլինեն ցուցակի վերևում։ Կարող եք նաև փնտրել ձեր ուզած թարգմանությունը՝ տպելով թարգմանության լեզուն կամ անունը։ Օրինակ՝ տպեք «int» գտնելու համար «Թագավորության տողացի թարգմանությունը» անգլերենով կամ «port» գտնելու համար պորտուգալերեն լեզվով բոլոր Աստվածաշնչերը։

  • Այն Աստվածաշնչերի մոտ, որոնք դեռ չեք բեռնել, ևերևա ամպի նշան։ Սեղմեք Աստվածաշնչի վրա՝ այն բեռնելու համար։ Երբ Աստվածաշունչը բեռնվեի, ամպի նշանը կանհետանա։ Կրկին սեղմեք Աստվածաշնչի վրա՝ այն կարդալու համար։

Եթե չեք գտնում ձեր ուզած թարգմանությունը, ապա փնտրեք որոշ ժամանակ անց։ Ժամանակի ընթացքում ավելի շատ թարգմանություններ կլինեն հավելվածում։

 Ջնջել Աստվածաշունչ

Դուք կարող եք ջնջել աստվածաշնչյան թարգմանությունը, եթե այլևս դրա կարիքը չունեք կամ էլ ուզում եք տեղ ազատել ձեր պահոցում։

Էկրանի վերևի տողում սեղմեք Աստվածաշունչ, ապա՝ Լեզուներ կոճակը՝ տեսնելու համար բլոր առկա Աստվածաշնչերի ցուցակը։ Սեղմեք Ավելին կոճակը՝ Աստվածաշնչի կողքին, որն ուզում եք հեռացնել, ապա սեղմեք Ջնջել։

 Նորացնել Աստվածաշնունչը

Ժամանակ առ ժամանակ կարող են լինել նորացումներ այն թարգմանությունների համար, որ բեռնել եք։

Նորացված թարգմանության մոտ կհայտնվի թարմացման նշանը։ Երբ սեղմեք թարգմանության վրա, կհայտնվի հաղորդագրություն, որ առկա է նորացում։ Սեղմեք Բեռնել նորացնելու համար։ Սեղմեք Հետո ձեր ունեցած տարբերակը ընթերցելու համար։

Այս ֆունկցիաները ներառվել են 2015թ. մարտին թողարկված JW Library 1.4-ում, որը համատեղելի է Windows 8.1 կամ ավելի նոր տարբերակների հետ։ Եթե չեք տեսնում այս ֆունկցիաները, խնդրում ենք հետևել «Սկսեք օգտագործել JW Library​—Windows» ուղեցույցի Նոր ֆունկցիաներ ենթավերնագրի տակ գտնվող ցուցումներին։