Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW LIBRARY

Դնել և օգտագործել էջանշաններ​—Windows

Դնել և օգտագործել էջանշաններ​—Windows

JW Library-ում էջանշանի ֆունկցիան հնարավորություն է տալիս էլեկտրոնային էջանշան օգտագործել այնպես, ինչպես տպված հրատարակություններում։ Յուրաքանչյուր հրատարակություն ունի 10 էջանշան։

Հետևելով այստեղ բերված ցուցումներին՝ կարող եք.

 Դնել նոր էջանշան

Դուք կարող եք էջանշան դնել հոդվածի կամ գլխի վրա, ինչպես նաև պարբերության կամ աստվածաշնչյան համարի վրա։

Հոդվածի կամ գլխի վրա էջանշան դնելու համար, սեղմեք Էջանշան կոճակը։ Կբացվի ցուցակ, որտեղ կերևան տվյալ հրատարակության էջանշանները։ Հպեք դատարկ էջանշանի վրա տվյալ հոդվածի կամ գլխի տեղը հիշելու համար։

Կոնկրետ պարբերության կամ համարի վրա էջանշան դնելու համար հպեք տեքստին, հետո սեղմեք Էջանշան կոճակը բացված համատեքստի մենյուում։

 Բացել էջանշանով նշված տեղը

Էջանշանը բացելու համար սեղմեք հրատարակության մեջ էջանշանի կոճակը։ Ապա սեղմեք այն էջանշանը, որն ուզում եք բացել։

 Օգտագործել էջանշանները

Էջանշան դնելուց հետո դուք կարող եք ջնջել կամ տեղափոխել այն։

  • Էջանշանը ջնջելու համար բացեք Հավելվածի հրահանգների ցանկը, ապա սեղմեք Էջանշաններ կոճակը։ Սեղմեք Ավելին կոճակը այն էջանշանի կողքին, որը ցանկանում եք ջնջել և սեղմեք Ջնջել։

  • Էջանշանը տեղափոխելու համար սեղմեք Էջանշան կոճակը, հետո՝ Ավելին կոճակը այն էջանշանի մոտ, որն ուզում եք տեղափոխել։ Սեղմեք Տեղափոխել։ Էջանշանը կտեղափոխվի ընթացիկ տեղի վրա։ Սա օգտակար է հիշելու համար, թե որտեղ եք հասել ընթերցանություն անելիս։ Օրինակ՝ երբ ամեն օր Աստվածաշունչ եք կարդում։

Այս ֆունկցիաները ներառվել են 2014թ. օգոստոսին թողարկված JW Library 1.3-ում, որը համատեղելի է Windows 8.0 կամ ավելի նոր տարբերակների հետ։ Եթե չեք տեսնում այս ֆունկցիաները, խնդրում ենք հետևել «Սկսեք օգտագործել JW Library​—Windows» ուղեցույցի Նոր ֆունկցիաներ ենթավերնագրի տակ գտնվող ցուցումներին։