JW LIBRARY
Ընդգծել տեքստը—Windows
JW Library-ում հրատարակությունները կարդալիս և ուսումնասիրելիս կարող եք ընդգծել բառերը կամ արտահայտությունները։
Հետևելով ստորև նշված ցուցումներին կարող եք.
Ընդգծել տեքստը
Տեքստը ընդգծելու երկու ձև կա։
Սեղմեք բառը՝ այն ընտրելու համար։ Կարող եք օգտվել բռնակներից՝ ընտրված տիրոյթը փոփոխելու համար։ Բացված համատեքստի մենյուում սեղմեք Ընդգծել կոճակը և ընտրեք գույնը։
Դուք կարող եք նաև գրիչ ընդգծելու համար բառ կամ արտահայտություն։ Կարող եք ընդգծել տեքստը էկրանի վրա այնպես, ինչպես որ դա կանեիք տպագիր էջի վրա։ Երբ վերջացնեք ընդգծելը, կհայտնվի համատեքստի մենյուն։ Կարող եք մենյուից փոխել գույնը կամ ջնջել ընդգծումը։
Փոփոխել ընդգծումը
Ընդգծված տեքստի գույնը փոխելու համար հպեք ընդգծված տեքստին և ընտրեք նոր գույն։ Ընդգծումը ջնջելու համար հպեք ընդգծված տեքստին, հետո սեղմեք Ջնջել կոճակը։
Այս ֆունկցիաները ներառվել են 2015թ. նոյեմբերին թողարկված JW Library 1.6-ում, որը համատեղելի է Windows 8.1 կամ ավելի նոր տարբերակների հետ։ Եթե չեք տեսնում այս ֆունկցիաները, խնդրում ենք հետևել «Սկսեք օգտագործել JW Library—Windows» ուղեցույցի Նոր ֆունկցիաներ ենթավերնագրի տակ գտնվող ցուցումներին։