Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW LIBRARY

Կարգավորել ընթերցանության հնարավորությունները​—Windows

Կարգավորել ընթերցանության հնարավորությունները​—Windows

JW Library հավելվածում նախատեսված են մի շարք հնարավորություններ ձեր ընթերցանությունը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այս ֆունկցիաները գտնելու համար մկնիկի աջ հարված կատարեք կամ մատով ներքև սահեցրեք էկրանի վերին եզրը բացելու համար Հավելվածի հրահանգներ ցանկը։

Գուցե հարկ լինի սեղմել Ավելին կոճակը հավելվածի հրահանգներից որոշները տեսնելու համար։

Հետևեք այստեղ տրված ցուցումներին՝ ընտրակայելու համար ձեր ընթերցանության հնարավորությունները։

 Փոխել լեզուն

Կարող եք փոխել այն գլխի կամ հոդվածի լեզուն, որն ընթերցում եք։

  • Սեղմեք Լեզուներ կոճակը՝ տեսնելու համար բոլոր լեզուները, որոնցով առկա է տվյալ հրատարակությունը։ Այն լեզուները, որոնցից առավել հաճախ եք օգտվում, կլինեն ցուցակի վերևում։ Այստեղ կերևան նաև «Դիտարանի» պարզեցված թողարկումները։ Դուք նաև կարող եք փնտրել լեզուն՝ տպելով այն։

  • Այն լեզուների մոտ, որոնք ներբեռնված չեն, կլինի ամպի նշան։ Սեղմեք լեզուն՝ հրատարակությունը բեռնելու համար։ Երբ հրատարակությունը բեռնվի, ամպի նշանը կանհետանա։ Նորից սեղմեք լեզուն՝ հոդածը կարդալու համար։

 Փոխել տեքստի կարգավորումները

Կարող եք ընտրել ձեզ հարմար տառաչափը։

Սեղմեք Տեքստի կարգավորումներ կոճակը, հետո տեղափոխեք սանդղակը տեքստը փոքրացնելու կամ մեծացնելու համար։ Ընտրված չափը կկիրառվի հավելվածի բոլոր հրատարակությունների վրա։

 Դիտել պատկերը կամ տեքստը

Որոշ հոդվածներ հնարավոր է դիտել և՛ պատկերային, և՛ տեքստային տեսքով։ Սեղմեք համապատասխան կոճակը մի տեսքից մյուսին անցնելու համար։

  • Դիտել պատկերը։ Պատկերային տեսքը ցույց է տալիս էջը այնպես, ինչպես որ այն տպված է։ Ոմանք նախընտրում են այս տեսքով դիտել, օրինակ՝ երգարանը, քանի որ երևում են նաև նոտաները։

  • Դիտել տեքստը։ Տեքստային տեսքի դեպքում աստվածաշնչյան համարները հղումներ են։ Դրանց վրա սեղմելով՝ կտեսնեք մեջբերումը՝ ձեր ընտրած տառաչափով։

 Բացել օնլայն գրադարանում

Սեղմեք Բացել օնլայն գրադարանում կոճակը՝ տեսնելու համար ընթացիկ էջը «Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ»։

 Կարգավորել Աստվածաշնչերը

Երբ սեղմում եք հրատարակության մեջ աստվածաշնչյան մեջբերումները, համարները ցուցադրվում են։ Սեղմեք Կարգավորել կոճակը ցուցադրված համարի ներքևում՝ ընտրելու համար, թե ձեր բեռնած Աստվածաշնչերից որոնք եք ուզում ընդգրկել ցուցակի մեջ։

Սեղմեք Ավելացնել կամ Հեռացնել կոճակները դրանք ներառելու կամ բացառելու համար։ Նշեք Աստվածաշունչը, ապա սեղմեք Վերև կամ Ներքև՝ վերադասավորելու համար։

Տես «Բեռնել և օգտագործել Աստվածաշնչերը​—Windows» նյութը իմանալո համար, թե ինչպես հավելյալ Աստվածաշնչեր ունենալ JW Library-ում։

Այս ֆունկցիաները թողարկվել են 2015թ. մարտին JW Library 1.4 տարբերակի հետ, որը համատեղելի է Windows 8.1 կամ ավելի թարմ թողարկումների հետ։ Եթե չեք տեսնում այս հնարավորությունները, հետևեք հրահանգներին, որ տրված են Նոր ֆունկցիաներ բաժնի «Սկսենք օգտագործել JW Library​—Windows» նույթը։