Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW LIBRARY

Հաճախ տրվող հարցեր​—JW Library (Windows)

Հաճախ տրվող հարցեր​—JW Library (Windows)

JW Library հավելվածը աշխատում է այն սարքերի վրա, որոնցում գործում են հետևյալ օպերացիոն համակարգերը.

  • Android 7.0 կամ ավելի թարմ տարբերակ

  • iOS 15.0 կամ ավելի թարմ տարբերակ

  • macOS M1 կամ ավելի թարմ չիպով

  • Windows 10-ի տարբերակ 1903 կամ ավելի թարմ տարբերակ

Որպեսզի JW Library հավելվածը լինի պաշտպանված և անխափան աշխատի, անհրաժեշտ է, որ ժամանակ առ ժամանակ բարձրացնենք հավելվածի աշխատանքի համար նախատեսված նվազագույն պահանջները։ Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս կանոնավոր թարմացնել ձեր սարքի օպերացիոն համակարգը։ Եթե անգամ հնարավորություն չունեք թարմացնել ձեր սարքը՝ հասցնելով նվազագույն ծրագրային պահանջներին համապատասխանող տարբերակին, հնարավոր է՝ մի որոշ ժամանակ կարողանաք օգտվել հավելվածից։ Սակայն ձեզ հասանելի չեն լինի հավելվածի ամենաթարմ հնարավորությունները։

 

Նոր լեզուներով թողարկումներ լինում են պարբերաբար։ Տեսնելու համար հրատարակության համար առկա լեզուների ցանկը՝ սեղմեք Լեզու կոճակը։

Երանգներով առանձնացվում են աստվածաշնչյան գրքերը՝ ըստ այն խմբավորման կատեգորիաների, որոնց մասին խոսվում է Ի՞նչ կարող ենք իմանալ Աստծու Խոսքից բաժնի Հարց 19մասում։

 

Բոլոր օպերացիոն համակարգերում JW Library հավելվածը կունենա նույն հիմնական հնարավորությունները։ Սակայն տարբեր օպերացիոն համակարգերի համար հավելվածի լրացուցիչ հնարավորությունները և թարմացումները կավելացվեն տարբեր ժամանակ։

 

Այո՛։ Կարող եք պահպանել ձեր գրառումները, հավաքածուները, ընդգծումները, ընտրանին և էջանշանները։ Հետո դրանք հնարավոր է վերդնել նույն կամ այլ սարքի վրա։

 

Ոչ։ Այս պահին գրառումները, հավաքածուները, նշումները, ընդգծումները, ընտրանին և էջանշանները չեն կարող սինխրոնիզացվել տարբեր սարքերի միջև։

 

Խնդիր։ «JW Library» հավելվածի վերջին թարմացումը տեղադրելուց հետո ստացել եք հաղորդագրություն, որ ձեր գրառումները և ընդգծումները կորել են։ Ձեր անձնական գրառումները, հավաքածուները, ընդգծումները, ընտրանին և էջանշանները այլևս չկան։

Լուծում: «JW Library» հավելվածի ամենավերջին թարմացումը գուցե լուծի խնդիրը։ Տեղադրեք ամենավերջին թարմացումը և հետևեք էկրանին հայտնվող հրահանգներին, որոնք կօգնեն վերականգնել ձեր գրառումները և ընդծումները։

 

Եթե չեք կարողանում ձայնագրություններ կամ տեսանյութեր բեռնել, ապա հետևեք ստորև նշված քայլերին, որպեսզի հավաստիանաք, որ ձեր «Windows» համակարգչի «Երաժշտություն» և «Տեսանյութեր» դարանները կարգավորված են և JW Library (JW գրադարան) հավելվածի կողմից ընտրված։

  1. Ձեր «Windows» համակարգչում բացեք Նիշքախույզը, սեղմեք Դիտել կոճակը, հետո՝ Նավիգացիոն փեղկ կոճակը, այնուհետև համոզվեք, որ Ցուցադրել դարանները տարբերակը ընտրված է։

  2. Պատուհանի ձախ կողմի ցուցակում գտեք և բացեք Դարաններ բաժինը։

  3. Այնտեղ պետք է լինեն Երաժշտություն և Տեսանյութեր պանակները։ Եթե այդ բաժնում չկան վերոնշյալ պանակները, ապա մկնիկի աջ կոճակով սեղմեք Դարաններ բաժնի վրա, հետո էլ սեղմեք Վերականգնել սկզբնադիր դարանները կոճակը։

  4. Մկնիկի աջ կոճակով սեղմեք Տեսանյութեր դարանի վրա, հետո սեղմեք Հատկություններ կոճակը և ուշադրություն դարձրեք, թե Դարանների տեղադրություններ բաժնում որ պանակն է նշված, որովհետև ավելի ուշ JW Library-ում պետք է ստուգեք, թե արդյոք այդ նույն պանակն է ընտրված։ Վերջում սեղմեք Վերականգնել սկզբնադիրները կոճակը։

  5. Մկնիկի աջ կոճակով սեղմեք Երաժշտություն դարանի վրա, հետո սեղմեք Հատկություններ կոճակը և ուշադրություն դարձրեք, թե Դարանների տեղադրություններ բաժնում որ պանակն է նշված, որովհետև ավելի ուշ JW Library-ում պետք է ստուգեք, թե արդյոք այդ նույն պանակն է ընտրված։ Վերջում սեղմեք Վերականգնել սկզբնադիրները կոճակը։

Այս ամենից հետո կատարեք հետևյալ քայլերը, որպեսզի համոզվեք, որ JW Library-ի կարգավորումներում ընտրված են «Տեսանյութեր» և «Երաժշտություն» դարանները։

  1. Բացեք JW Library հավելվածը և սեղմեք Կարգավորումների կոճակը։

  2. Կարգավորումներում համոզվեք, որ Բեռնել տեսանյութերը հետևյալ տեղ հատվածում ընտրված է «Տեսանյութեր» դարանը, իսկ Բեռնել ձայնագրությունները հետևյալ տեղ հատվածում՝ «Երաժշտություն» դարանը, և այդ դարանների տեղադրությունը համապատասխանում է քիչ առաջ Նիշքախույզում ձեր տեսած պանակների տեղադրությանը։

Եթե միևնույն է չի ստացվում ձայնագրություններ և տեսանյութեր բեռնելը, ապա ստուգեք, թե արդյոք ունեք «Տեսանյութեր» և «Երաժշտություն» պանակներում ֆայլեր պահելու իրավունք։ Դրա համար վերոնշյալ պանակներից յուրաքանչյուրում փորձեք որևէ ֆայլ ստեղծել։ Հավելյալ տեղեկությունների համար բացեք «Microsoft» աջակցություն բաժինը, կամ դիմեք «Windows» օպերացիոն համակարգին ծանոթ որևէ հավատակցի, որպեսզի նա օգնի ձեզ։

 

Ձեր ընկերներից մեկը, ով լավ ծանոթ է JW Library հավելվածին, գուցե կարողանա օգնել ձեզ։ Իսկ եթե ոչ, կապ հաստատեք մոտակա մասնաճյուղի հետ։