Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW LIBRARY

Բեռնել և օգտագործել հրատարակությունները​—Windows

Բեռնել և օգտագործել հրատարակությունները​—Windows

JW Library-ում կան բազմաթիվ գրքեր, գրքույկներ, թերթիկներ և տեսանյութեր, որոնք կարող եք կարդալ կամ դիտել օֆլայն։

Հետևելով այստեղ տրված ցուցումներին, դուք կարող եք բեռնել և օգտագործել դրանք։

 Բեռնել հրատարակությունը

Դուք կարող եք բեռնել այնքան հրատարակություններ, որքան ցանկանում եք, օֆլայն կարդալու և ուսումնասիրելու համար։

  • Էկրանի վերևի տողում սեղմեք Հրատարակություններ, ապա՝ Ըստ տեսակի կոճակը՝ տեսնելու համար հրատարակությունների ցանկը։

  • Բացեք Հավելվածի հրահանգների ցանկը, ապա՝ սեղմեք Լեզուներ կոճակը տեսնելու համար այն բոլոր լեզուների ցուցակը, որոնցով առկա են հրատարակությունները։ Ընտրեք ձեր նախընտրած լեզուն։ Լեզուները, որոնցից առավել հաճաք եք օգտվում կլինեն ցուցակի վերևում։ Դուք նաև կարող եք փնտրել լեզուն՝ տպելով այն։

JW Library-ում հրատարակությունները գտնելու մի քանի ձև կա։

Ըստ տեսակի բաժնում ձեր ընտրած լեզվով հրատարակությունները խմբավորված են ըստ տեսակների, օրինակ՝ Գրքեր, Թերթիկներ կամ Տեսանյութեր։ Սեղմելով կոնկրետ տեսակի վրա՝ կկարողանաք հավելյալ ընտրություն կատարել, օրինակ՝ ընտրել «Դիտարանները» ըստ թվականների, կամ տեսանյութերը՝ ըստ կատեգորիաների։ Սեղմեք Բոլորը՝ վերադառնալու համար ցուցակի սկիզբ։

Թարմ նյութեր բաժնում երևում են վերջերս լույս տեսած հրատարակությունները՝ ձեր ընտրած լեզվով։

Այն հրատարակությունների մոտ, որոնք դեռ չեք բեռնել, կերևա ամպի նշանը։ Սեղմեք հրատարակության վրա՝ այն բացելու համար։ Երբ հրատարակությունը բռնվի, ամպի նշանը կանհետանա։ Կրկին սեղմեք հրատարակության վրա՝ այն կարդալու համար։

Բեռնվածներ բաժնում կերևան բոլոր այն հրատարակությունները, որոնք բեռնել եք որևէ լեզվով։ Կարող եք դասավորել դրանք ըստ Վերնագրերի, Հաճախ օգտագործվող, Հազվադեպ օգտագործվող կամ Ամենամեծ չափ։

 Ջնջել հրատարակությունը

Կարող եք ջնջել հրատարակությունը, եթե այլևս դրա կարիքը չունեք կամ էլ ուզում եք տեղ ազատել ձեր պահոցում։

Էկրանի վերևի տողում սեղմեք Հրատարակություններ կոճակը, ապա՝ Ըստ տեսակի՝ տեսնելու համար հրատարակությունների ցուցակը։ Սեղմած պահեք հրատարակության վրա՝ այն ընտրելու համար։ Հավելվածի հրահանգների ցուցակում սեղմեք Ջնջել, ապա՝ հաստատեք, որ ցանկանում եք ջնջել հրատարակությունը։

Եթե ուզում եք տեղ ազատել ձեր պահոցում, կարող եք ջնջել այն հրատարակությունները, որոնք հազվադեպ եք օգտագործում կամ էլ որոնք շատ մեծ են։ Սեղմեք Հրատարակություններ։ Գնացեք Բեռնվածներ բաժին, դասավորեք ըստ Հազվադեպ օգտագործվող կամ Ամենամեծ չափ։ Ջնջեք այն հրատարակությունները, որոնք պետք չեն։

 Նորացնել հրատարակությունը

Ժամանակ առ ժամանակ այն հրատարակությունների համար, որ բեռնել եք, կարող են լինել նորացումներ։

Նորացված հրատարակության մոտ կհայտնվի թարմացման նշանը։ Երբ սեղմեք հրատարակության վրա, կհայտնվի հաղորդագրություն, որ առկա է նորացում։ Սեղմեք Բեռնել նորացումն անելու համար։ Սեղմեք Հետո ձեր ունեցած տարբերակը ընթերցելու համար։

Տեսնելու համար, թե արդյոք ձեր բեռնած հրատարակություններից որևէ մեկը նորացվել է, սեղմեք Հրատարակություններ։ Եթե նորացումներ կան, կերևա Սպասող նորացումներ բաժինը։ Սեղմեք տեսնելու համար բոլոր սպասող նորացումները։ Սեղմեք հրատարակության վրա այն նորացնելու համար կամ սեղմեք Նորացնել բոլորը կոճակը բեռնելու համար բոլոր առկա նորացումները։

Այս ֆունկցիաները ներառվել են 2015թ. մարտին թողարկված JW Library 1.4-ում որը համատեղելի է Windows 8.1 կամ ավելի նոր տարբերակների հետ։ Եթե չեք տեսնում այս ֆունկցիաները, խնդրում ենք հետևել «Սկսենք օգտագործել JW Library​—Windows» ուղեցույցի Նոր ֆունկցիաներ ենթավերնագրի տակ գտնվող ցուցումները։