Ժամանակագրական ցուցակ
-
«Սկիզբէն. . . »
-
Ք.Ա. 4026 Ադամի ստեղծագործութիւնը
-
Ք.Ա. 3096 Ադամի մահը
-
Ք.Ա. 2370 Ջրհեղեղը կը սկսի
-
Ք.Ա. 2018 Աբրահամ կը ծնի
-
Ք.Ա. 1943 Աբրահամական ուխտը
-
Ք.Ա. 1750 Յովսէփ որպէս գերի կը ծախուի
-
Ք.Ա. 1613–է առաջ Յոբի փորձութիւնը
-
Ք.Ա. 1513 Եգիպտոսէն ելքը
-
Ք.Ա. 1473 Իսրայէլ Քանան կը մտնէ Յեսուի առաջնորդութեամբ
-
Ք.Ա. 1467 Քանանի մեծ մասը կը նուաճուի
-
Ք.Ա. 1117 Սաւուղ թագաւոր կ’օծուի
-
Ք.Ա. 1070 Աստուած Դաւիթին Թագաւորութեան խոստումը կու տայ
-
Ք.Ա. 1037 Սողոմոն թագաւոր կ’ըլլայ
-
Ք.Ա. 1027 Երուսաղէմի տաճարին կառուցումը կ’ամբողջանայ
-
Ք.Ա. շուրջ 1020 Երգ Երգոցը կ’ամբողջանայ
-
Ք.Ա. 997 Իսրայէլ երկու թագաւորութիւններու կը բաժնուի
-
Ք.Ա. շուրջ 717 Առակներու հաւաքածոն կ’ամբողջանայ
-
Ք.Ա. 607 Երուսաղէմ կը կործանուի. դէպի Բաբելոն գերութիւնը կը սկսի
-
Ք.Ա. 539 Բաբելոն Կիւրոսի ձեռքը կ’իյնայ
-
Ք.Ա. 537 Հրեայ գերիները Երուսաղէմ կը վերադառնան
-
Ք.Ա. 455 Երուսաղէմի պարիսպները կը վերաշինուին. 69 եօթնեակները կը սկսին
-
Ք.Ա. 443–էն ետք Մաղաքիան իր մարգարէական գիրքը կ’աւարտէ
-
Ք.Ա. շուրջ 2 Յիսուսի ծնունդը
-
Ք.Ե. 29 Յիսուս կը մկրտուի.
Յիսուս կը սկսի Աստուծոյ Թագաւորութեան մասին քարոզել -
Ք.Ե. 31 Յիսուս իր 12 առաքեալները կ’ընտրէ. Լերան քարոզը կու տայ
-
Ք.Ե. 32 Յիսուս Ղազարոսը կը յարուցանէ
-
Ք.Ե. 33, Նիսան 14 Յիսուս կը ցցահարուի (Նիսանը կը սկսի մարտի կէսերէն եւ կը վերջանայ ապրիլի կէսերուն)
-
Ք.Ե. 33, Նիսան 16 Յիսուս յարութիւն կ’առնէ
-
Ք.Ե. 33, Սիվան 6 Պէնտէկոստէ. սուրբ հոգին կը թափուի (Սիվանը կը սկսի մայիսի կէսերէն եւ կը վերջանայ յունիսի կէսերուն)
-
Ք.Ե. 36 Կոռնելիոս քրիստոնեայ կը դառնայ
-
Ք.Ե. շուրջ 47-48 Պօղոսի առաջին քարոզչական շրջապտոյտը
-
Ք.Ե. շուրջ 49-52 Պօղոսի երկրորդ քարոզչական շրջապտոյտը
-
Ք.Ե. շուրջ 52-56 Պօղոսի երրորդ քարոզչական շրջապտոյտը
-
Ք.Ե. շուրջ 60-61 Պօղոս նամակներ կը գրէ, մինչ բանտարկուած է Հռոմի մէջ
-
Ք.Ե. 62–էն առաջ Յիսուսի խորթ եղբայրը՝ Յակոբոս, իր նամակը կը գրէ
-
Ք.Ե. 66 Հրեաները Հռոմի դէմ կ’ապստամբին
-
Ք.Ե. 70 Երուսաղէմն ու անոր տաճարը կը կործանուին հռոմայեցիներուն կողմէ
-
Ք.Ե. շուրջ 96 Յովհաննէս Յայտնութիւնը կը գրէ
-
Ք.Ե. շուրջ 100 Վերջին առաքեալին՝ Յովհաննէսին մահը